понедельник, 10 августа 2015 г.

Ամառային օր Ամբերդում



·  տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները

Արագածոտնի մարզ ,Բյուրական գյուղի մոտ,ճանապարհ սկզբում անտառային գեղեցիկ տեսարաններ ճանապարհը ոլորապտույտ է ,թեք լանջերին նկատվում են գեղեցիկ ու երփներանգ ծաղիկների խմբեր:Մինչև ամրոցին հասնելը անցնում ենք խորը կիրճի և խոշոր ժայռաբեկորների միջով: Ամբերդ, միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (10-րդ դար) պատմական Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են 7-րդ դարում,Կամսարականների օրոք։  Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1 500 մ² մակերես։ 
· բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը

<<Տոնացույց» ազգագրության նորաբաց կենտրոնը կներկայացնի մոռացված ծեսերն ու տոները:
Բյուրականում բացվել է «Տոնացույց» ազգագրության կենտրոնը: Բյուրականը լավագույն տեղն էր, կենտրոնը բացելու համար: Ազգագրության կենտրոնը գտնվում է գյուղի հենց կենտրոնում: Սա հրաշալի հնարավորություն է կտրվել առօրյայից և մտնել ավանդական ծիսակատարությունների մեջ: Հիմնականում հայտնի են անձրևաբեր ծեսերը և ջուր փախցնելու արարողությունը:

· նոր ընկերներին, բարեկամներին
Նոր ընկերներ կամ բարեկամներ ձեռք չբերեց:
·  հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը
 Մենք երբ հետ էինք գալիս Ամբերդի եկեղեցուց  մի հորթ պատահեց: Որը մեր հետևից եկավ մինչև ճանապարհի վերջը:Նույնիսկ մենք, երբ ջուր  էինք խմում  նա էլ էր սպասում, որ ինքն էլ ջուր խմեր: Վերջում էլ մեքենայի ետևից քայլում էր:Քիչ հետ նա արդեն մնաց հերվում:



Комментариев нет:

Отправить комментарий