понедельник, 31 октября 2016 г.

Միրհավ: Ակսել Բակունց (վերլուծություն)

1.Համառոտ՝ 5-6 նախադասությամբ պատմել ֆաբուլան (գործողությունների տրամաբանական ընթացքը):
Դիլանն ու Սոնան մանկության ընկերներ էին, ովքեր սիրել էին իրար մանկության տարիներին, ապա Սոնայն ամուսնացել էր ուրիշ մեկի հետ: Այս ամուսնությունից հետո Սոնան ու Դիլանը մեկ անգամ հանդիպեցին, Դիանը հարցրեց, թե ինչպես է նրա հալը, իսկ Սոնան թոթվեց ուսերը: Հանդիպումը բարբոքեց Դիլան դայուն, նա հիշում է Սոնային, թե ինչպես էին խուրձ կրում, միասին ձի նստում:  Հետո որսի տեսարան է, որտեղ Դիլան դային միրհավ է փորձում որսալ, երբ թվում է՝ որսավել է մեկին, գալիս է անտառապահը, բարկանում, որ Դիլան դային վերցրել է իր զարկած միրհավն ու մտրակով հարվածում է նրա ուսին:Հաջորդ ամռանը ոնան մահանում է, նրա տեղը ուրիշ հարս է գնում, Դիլանն էլ է ամուսնանումծերանում, բայց միշտ հիշում է Սոնային:

2.Դուրս գրել  հատվածներ.

·       բնությունը նկարագրող,

Աշուն էր, պայծառ աշուն
Օդը մաքուր էր, արբունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համարել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակ ները, կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր, տերևաթափով, արևի նվաղ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

·         հերոսին նկարագրող,
Սոնան հնձվորի համար հաց էր բերում, քրտնում էր արևի տակ և քրտինքից շապիկը փակչում էր լանջին։
·         որոնք, ձեր կարծիքով, ամենահաջողվածն են,

Օդը մաքուր էր, արբունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համարել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակ ները, կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր, տերևաթափով, արևի նվաղ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։
Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։
Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։
Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։
Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր, աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում ականջը սիմինդրի տերևների խշշոցին։
Աշնան արևը ջերմացնում էր նրան, ձորի խաղաղությունը դուրեկան էր։ Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց, Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։
Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։ Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե՞ մի ուրիշ ձեռք։

·       որտեղ, ձեր կարծիքով, խտացված է հեղինակի ասելիքը,
Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և վազերի օրորը, և հնձանի դռնակի երգը։ Այդպես մի անգամ էլ, շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։ Էլի արև օր էր։ Հնձանի ստվերում, ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։
Ներսը՝ քարե տաշտի մեջ, Դիլան դային, մինչև ծնկները բաց ոտներով, ճմլում էր խաղողը և արնագույն շիրան քարե տաշտից ծորում էր կավե կարասը։
·         որոնք, ձեր կարծիքով, կարող էին չլինել,

·         որոնց մասին կցանկանայիք խոսել:
 
Կասեի, որ ստեղծագործությունը ամբողջովին լավն էր:

Լուսանկարը՝Միլենա Մարկոսյանից

Комментариев нет:

Отправить комментарий