среда, 24 мая 2017 г.

Հանդիպում Անի Հովակի հետ

 Այսօր կրթահամալիրի հյուրն էր մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար  Անի Հովակը։ Հանդիպման սկզբում նա ասաց, որ ամեն մարդ պետք է փնտրի, որ գտնի իր աշխատանքը, մասնագիտությունը․ <<Եթե չես սիրում ամեն օրվա՝ դեպի աշխատանքը տանող ճանապարհը, պետք է  ուղղակի փոխել աշխատանքը։ Սկզբում ես երաժշտությամբ էի զբաղվում ու մտածում էի, որ երաժշտությունը  բավարար  պայման չէ ինքնարտահայտվելու համար>>, - նշեց նկարչուհին և պատասխանեց մեր մի քանի հարցին։
-Ինչու՞ որոշեցիք նկարչությամբ զբաղվել։
-Ես երբեք չեմ մտածել  նկարչությամբ զբաղվելու մասին, քույրս նկարչուհի է, իսկ ես երբեք չեմ մտածել, որ վրձինը կարող էի վերցնել ու ինչ-որ բան նկարել։ Մի օր ընկերուհիս ասաց՝ բեր քո ցուցահանդեսը անենք, դե,  ես էլ շատ եմ սիրում էդպիսի  փոփոխություններ, տարօրինակ բաներ: Առաջին ցուցահանդեսը եղավ ՆԱՄ-ում։ Հետաքրքիր է, որ ես աշխատասեր չեմ, բայց նկարչության մեջ լռիվ հակառակն է, դա զարմացրեց ինձ։
Իմ գործերը շատ ժամանակ շրջանակից դուրս են գալիս, չգիտեմ, դա կանոններ, սահմաններ  խախտելու ցանկություն է։
-Քանի՞ օրում եք մի գործը ավարտին հասցնում։
-Երկու-երեք օրում, որովհետև ուզում եմ շուտ տեսնել արդյունքը։
-Իսկ ձեր գործերը որտե՞ղ եք պահում։
-Աշխատանքների մի մասը իմ տանն են, կեսը նվիրում եմ, մնացածն էլ սրճարաններում են․ դրանց անունը դրել եմ <<բոշա նկարներ>>,  որովհետև իրենք ամբողջ օրը դրսում են։ Շնորհակալություն մեր հյուրին՝ նկարչուհի Անի Հովակին մեր հարցերին պատասխանելու և հետաքրքիր զրույցի համար։







Комментариев нет:

Отправить комментарий