воскресенье, 3 декабря 2017 г.

Գործնական աշխատանք

1.Դուրս գրի´ր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:
·         Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-
Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:

Հանկարծ
դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց,թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:

·         Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-
Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:

Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց,թե տեսել է,աշտ գեղեցիկ փողոցներ է տեսել,բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում դա Նայբի քուչեն է:

·         Բանաստեղծը պարզաբանեց.
-
Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետևայնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

Բանաստեղծը պարզաբանեց,որ Նայբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև…այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:

2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու:
1.Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Նավակը արդեն մոտեցել էր,ձկնորսին որպեսզի վերցներ այդ օրվա ձկները:
2.Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Սա պատմություն է այն մասին,թե ինչպես փիղը փախավ կենդանաբանական այգուց:
3.Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Արդեն շատ հեռու եք քրոջից ,որպեսզի հրաժեշտ տանք:
4.Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)
Դեռ կլսեք նրանց մասին,այդ խմբի մասին,թե ինչպիսի հաջողության հասան:
3.Սկզբից 7-10 նախադասություն ավելցրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
…………………………………………………………………………………………………..
Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ:Փրկված ենք: Ասաց տղան հորը երբ նրանք դուրս եկավ անտառից:Տղան ասաց հորը
-
Բայց նա մեր որսը կուտի.-հայրը պատասխանեց:
-
Ոչինչ տղաս,մենք դեռ նրա հախից կգանք ու ետ կվերցնենք մեր որսը:
Անտառից դեռ շատ չեին հեռացել երբ մի աղմուկ բարձրացավ:Տղան,ով վստահ քայլում էր մտածելով, որ այնուամենայնին նրանք հրեշից կվերցնեն որսը:Մի պահ վախից բռնեց հոր ձեռքը:Հորը ավելի հետաքրքրեց թե ինչ կատարվեց անտառում:Զենքը վերև պարզելով փորձեց առաջ գնալ:


4.Ձեր թաղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պատմությունդ վերնագի՛ր:

Մեր թաղը

Մեր թաղը առանձնապես չի տարբերվում մնացած թաղերից:Այստեղ ապրում են նույնատիպ մարդիկ:Ոչ մի բան չի տարբերվում մնացած թաղերից:
7.Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:
Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա:
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:
Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր- Շունչը պահում էր, երբ անցնում էր քարանձավների միջով:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը- Բոլորը գիտեին նրա հետ պատահածը, դեռ գյուղ չէր հասել:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան-
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:
8.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:

Արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու որոշակիորեն հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Ծակծկող
փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա շնչում էր աղմկոտ, բայց ոտքերը անաղմուկ էր դնում փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:
Շատ խոտերը բույնը լավ քողարկում էին:

9.Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:

Հպարտանալ-ընկերներով,հողով,քրոջով,ջրով:
Կարոտել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,հողին,քրոջը,ջրին,հայրենիքը,արևը:
Սիրել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,հողին,քրոջը,հայրենիքը,արևին:
Մտաբերել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,քրոջը,հայրենիքը,արևին:
10.Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:
1.Գիտնականը փորձում էր հասկանալ:
Խելացի գիտնականը շարունակ փորձում էր չիմացածը հասկանալ:
2.Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:
Մեծ ավտոբուսը առավոտյան լիքն էր շտապող ուղևորներով:
3.Քարանձավի մուտքը փակ էր:
Մեծ քարանձավի փոքր մուտքը հսկա քարով փակ էր:
12.Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):
Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ,հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է,որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին,որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը,որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը ,հանկարծ լսեց ,հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ, ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել,բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):
14.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:
Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները հսկայական գումար հատկացրին և կրիաների համար հարմար հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան:
Հսկայական-մեծ
հուսալի-վստահելի
լավ-ընտիր
կառուցեցին-շինեցին
դանդաղաշարժ-ծանրաշարժ
16.Նախադասությունները կետադրի՛ր:
Ադամ շնչասպառ վազում էր, շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբյական բարձունքներից վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և տեսավ, մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու:

Комментариев нет:

Отправить комментарий