суббота, 5 мая 2018 г.

Ուսումնական նախագիծ «Հայ ժամանակակից գրողներ»

                                                                                    Հավերժական շարժիչը
Ստեղծագործությունը շատ հավանեցի:Հավանեցի տղային,որովհետև նա երբեք չէր հանձնվում :Ու անգամ,երբ տեսավ հոր երկրորդ կնոջը ու քրոջը լաց լինելիս, մոր գերեզմանի մոտ,նա այդ ժամանակ էլ չհանձնվեց ու կարողացավ ավելի սթափ մտածել ու էմոցիաների չտրվեց:Նաև հավանեցի պապի կերպարը :Նա որպես մեծ և կյանքի փորձ ունեցող մարդ կարող էր ավելի շատ օգնել ընտանիքին,բայց միգուցե նա էլ էր ճիշտ:Որովհետև դա տղայի և թոռների անձնական կյանքն էր :Ստեղծագործության վերջում պապը փորձում է ամբողջ մեղքը վերցնել իր վրա և պնդում է,որ այդ ամենի պատճառը դուռն էր,որ դեպի դուրս էր բացվում:
Մոր մահից հետո տղան և քույրը չեն հաշտվում այն մտքի հետ,որ հայրը նորից ամուսնանան :Նրանք հեռանում են տնից և ընդամենը մեկ անգամ պապն է այցելում նրանց :Տարիներ հետո միայն հոր կնոջ զանգով նրանք հետ են վերադառնում տուն:Տղային թվում էր,որ այսքան տարիները չեն էլ եղել:Իմանալով որ հայրը պարանը վերցրել և դուրս է եկել տնից ,նրանք փորձում են գտնել հորը:Բայց այդ ընթացքում նա շատ սրտացավ է վերաբերվում փոքր եղբոր հետ:Հոր կինը հեռանում է տանելով իր եղբորը,իսկ տղան մտածում էր, որ այդ կինը ոչ մի կապ չունի իրենց հետ:Ուղղակի նա տարավ իր հետ իր փոքր եղբորը:
Կարդա՝այստեղ













Կույրինը կույրին
Հրաչյա Սարիբեկյանի ստեղծագործություններից երկրորդ էր, որ կարդում էի:Իմ կարծիքով ստեղծագործության ասելիքը այն է,որ կույր լինելը դեռ ամեն ինչ չի նշանակում:Ստեղծագործության մեջ Մարիամ տատի օրինակով էր,որ նա կույր էր, բայց կարողանում էր նայել արևին,իսկ այդ կույր ծերունին՝ չէր կարողանում:Իմ կարծիքով լավ է լինել կույր աչքերով,բայց ոչ կույր հոգով:
Եթե ես լինեի տղայի փոխարեն ես այդպես չէի վարվի կույր ծերունու հետ:Ինչքան էլ,որ ունեցավ նոր կոշիկների գումարը ու կրկին օգնեց Մարիամ տատին:Ամեն օրվա մանրադրամները տատին տալով,կարծես յուրօրինակ արդարացումն էր հետագա արարքների:
Մեծ փիլիսոփայություն կա այն դրվագի մեջ,երբ նկարագրվում է գերեզմանաքարի վրայի պատկերը:

Կույրը կանգնած էր սեփական շիրմաքարին հանդիման, կուրությունից չէր տեսնում իր շիրմաքարը, բայց շիրմաքարից Սահակը հետմահու հայացքով տեսնում էր, որ, իր կույր գոյությունը քարշ տալով, Սահակը եկել հասել է իր դուռն ու կանգնած է շեմին. շիրմաքարի նկարը, որի մեջ Սահակը կույր չէր, աղոտ ու տխուր մի հույսի տեղ էր թողնում. մահից հետո, հնարավոր է, Սահակը վերագտներ իր տեսողությունը:

Մտածելու տեղիք է տալիս այն փաստը,որ ծերունին այդ պատկերում կույր չէ:Միգուցե նախապես նկարը պատկերելով քարին,կույրը իր չտեսնող աչքերով ուզում էր տեսնել իր պատկերը:Ինձ դուր եկավ այն փաստը,որ արևի լույսը երբեք չտեսած հերոսներին, հեղինակը պատկերում էր շատ լուսավոր ու պայծառ կերպարներով:
Կարդա՝այստեղ
Նախագծին ծանոթացիր՝այստեղ




Комментариев нет:

Отправить комментарий