суббота, 15 октября 2016 г.

Գորտը:Ռ.Ագուտագավա (վերլուծություն)

<<Գորտը>> ստեղծագործության մեջ հեղինակը շատ իրական է պատմում:Կարդալու ժամանակ,ասես դու հերոսներից մեկը լինես կամ հենց այնտեղ լինես:Ստեղծագործության փոխաբերական գլխավոր իմաստը այն էր, որ մարդիկ մտածում են,որ ամեն ինչ իրենց է:Իհարկե մարդիկ ունեն սեփական բաներ, բայց ոչ ամեն բա ինչը ասում էր պատմվա
ծքում: 

среда, 5 октября 2016 г.

Վերլուծություններ

Փոսի մեջ ընկած երջանկություն
Առակում ուզում էր ասել, որ պետք է միայն քո շահի համար չապրես։ Առակում էլ է այդպես երկուսն իրենց շահի համար ինչ-որ բան ուզեցին, իսկ երրորդը օգնեց հաջողությանը և ամբողջ կյանքում հաջողությունը նրա հետ եղավ։
Միշտ չի լինելու այդպես
Ստեղծագործության մեջ ասվում է, որ ինչ-որ հիմա ունես  միշտ չէ, որ մնում է քո հետ:Հենց ստեղծագործության մեջ էլ է փոխաբերական իմաստով  ասվում,որ մարդիկ կյանքին այնպես են վերաբերում,ասես թե մինչև կյանքի վերջ ամեն ինչ նույն է մնալու:Որոշ  մարդկանց կարելի է հիշեցնել, որ ամեն ինչ էլ ժամանակավոր է:

Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին (վերլուծություն)

Ստեղծագործությունը ուզում է ասել, որ ժամանակ առ ժամանակ ուսուցիչներն ու ուսուցչուհիները ավելի շատ դեր են կատարում, քան ծնողները:Նախ առաջին հերթին դու դպրոցում ավելի շատ ես անցկացնում քան տանը,դու դպրոցից ավելի շատ բան ունես սովորելու, որովհետև ավելի շատ ժամանակ ես անցկացնում դպրոցում:Դու ամեն օր,թեկուզ և ուղղակի քայլելուց կարող ես ինչ-որ բան սովորել:Շատ բաներ կան, որ ծնողներն են սովորեցնում, բայց ավելին ուսուցիչները:

понедельник, 3 октября 2016 г.

Առարկայական, թե՞ նախագծային ուսուցում

Իմ կարծիքով, առարկայականն էլ է կարևոր, որպեսզի ավելի մշակվի մայրենի լեզուն։ Բայց նախագծայինը ավելի մատչելի է։ Մեզ հնարավորություն է տրված ընտրելու ավելի հաճելի ու հետաքրքիրը, ոչ թե պարտադրվածը:Նույնիսկ կարող ես այնպիսի նախագիծ ուսումնասիրել, որ առարկայականից շատ ու շատ ավելի լավը լինի:Իմ կարծիքով բոլորն էլ կարող են ունենալ ուսման մեջ իրենց նախընտրած նախագծերը:Բայց ցավոք սրտի հիմա բոլոր դպրոցներում չէ, որ երեխաներին տրվում է հնարավորություն ընտրելու, թե ի՞նչ են ուզում՝ առարկայական, թե՞ նախագծային ուսուցում:

Ահա իմ նախագիծը

суббота, 24 сентября 2016 г.

Առօրյայից շեղվենք

Այսօր  այնքան բան ունեմ պատմելու,որ չեմ սկսի արթնանալուց:Երբ հագնվեցի ու արդեն դուրս եկա տնից, իմ հագուկապով  չէի տարբերվում մնացածից (համերգի պատճառով սև ու սպիտակ էի հագնվել): Ինքնամոռաց դուրս եկա տնից, շփոթված նույնիսկ չնկատելով ամենօրյա շներին ու կատուներին, հասա դպրոց: Դպրոցում սկսվեց պարատունը. տրամադրությունս մի քիչ բարձրացնելով՝ անցանք դասի:Հանրահաշվի դասաժամը վերջացնելուց հետո գնացինք հայոց լեզվի դասին:Հայոց լեզվին քննարկումներ անելուց հետո՝ անցանք նախագծերին (գրաբարյան բլոգ):Այդ դասին չլսեցինք ամենօրյա պարերի երաժշտությունը:Հայոց լեզվից հետո մի խումբ սովորողներով գնացինք խեցեգործարան: Խեցեգորրծանից հետո գնացինք մեդիա. մի քիչ ծանր գործիքները քարշ տալով՝ հասանք:Նստեցինք ավտոբուս, որպեսզի գնանք կոնսերվատորիայի  այգին մեդիաուրբաթին պատրաստվելու համար:Մի քիչ ծանր իրերով,խցկված,բայց երգ ու պարով հասանք այգի:Տոնավաճառին պատրաստվելուց հետո,  չդիմանալով սկսեցինք երգել ու պարել:Հետո գնացինք<<Գաֆեսճյան արվեստի կենտրոն>>: Անձրևոտ եղանակին հիացմունքով արագ հետ եկանք, որպեսզի ելույթ ունենանք:Թրջված, բայց լավ տրամադրությամբ արագ հետ վազեցինք:Ինքնամոռաց ,արագ պատրաստվեցինք ու ելույթ ունեցանք:Իսկ մենք չէինք կարող առանց պարի:Օրս ավելի ամբողջական դարձնելով ու պարելով՝ մի քիչ թափառելուց հետո վերադարձա տուն:

понедельник, 19 сентября 2016 г.

Մի քիչ փիլիսոփայեմ կյանքի մասին, լսեք

Նորից չեմ սկսի անտեղի նախադասություններ գրել։ Ասելով թե` կյանքը անիմաստ է և այլ փիլիսոփայություններ։ Կասեմ, որ կյանքը դու պետք է ավելի ուրախ դարձնես։ Իհարկե ուզես թե չուզես կյանքը տխուր պահեր էլ ունի։ Բայց տխրությանը կարող են փոխարինել ուրախությունը:Նաև ինձ թվում է, որ կյանքդ ավելի գեղեցիկ ու ինչպես դու պատկերացնում ես պետք է կազմակերպես։