суббота, 24 сентября 2016 г.

Առօրյայից շեղվենք

Այսօր  այնքան բան ունեմ պատմելու,որ չեմ սկսի արթնանալուց:Երբ հագնվեցի ու արդեն դուրս եկա տնից, իմ հագուկապով  չէի տարբերվում մնացածից (համերգի պատճառով սև ու սպիտակ էի հագնվել): Ինքնամոռաց դուրս եկա տնից, շփոթված նույնիսկ չնկատելով ամենօրյա շներին ու կատուներին, հասա դպրոց: Դպրոցում սկսվեց պարատունը. տրամադրությունս մի քիչ բարձրացնելով՝ անցանք դասի:Հանրահաշվի դասաժամը վերջացնելուց հետո գնացինք հայոց լեզվի դասին:Հայոց լեզվին քննարկումներ անելուց հետո՝ անցանք նախագծերին (գրաբարյան բլոգ):Այդ դասին չլսեցինք ամենօրյա պարերի երաժշտությունը:Հայոց լեզվից հետո մի խումբ սովորողներով գնացինք խեցեգործարան: Խեցեգորրծանից հետո գնացինք մեդիա. մի քիչ ծանր գործիքները քարշ տալով՝ հասանք:Նստեցինք ավտոբուս, որպեսզի գնանք կոնսերվատորիայի  այգին մեդիաուրբաթին պատրաստվելու համար:Մի քիչ ծանր իրերով,խցկված,բայց երգ ու պարով հասանք այգի:Տոնավաճառին պատրաստվելուց հետո,  չդիմանալով սկսեցինք երգել ու պարել:Հետո գնացինք<<Գաֆեսճյան արվեստի կենտրոն>>: Անձրևոտ եղանակին հիացմունքով արագ հետ եկանք, որպեսզի ելույթ ունենանք:Թրջված, բայց լավ տրամադրությամբ արագ հետ վազեցինք:Ինքնամոռաց ,արագ պատրաստվեցինք ու ելույթ ունեցանք:Իսկ մենք չէինք կարող առանց պարի:Օրս ավելի ամբողջական դարձնելով ու պարելով՝ մի քիչ թափառելուց հետո վերադարձա տուն:

Комментариев нет:

Отправить комментарий