воскресенье, 18 сентября 2016 г.

Նյարդային հիվանդություն

Նյարդային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ փսիխոզներ և նևրոզներ։
Փսիխոզները ժառանգաբար են փոխանցվում, իսկ նևրոզները ձեռքբերովի են։
Նյարդային հիվանդությունների աճը հետևանք է հասարակական կյանքում առկա խոչընդոտների:
Մարդու նյարդային հիվանդություններով զբաղվում է նևրոպաթոլոգիան, իսկ հոգեկան հիվանդություններով՝ հոգեբուժությունը։
Նևրոպաթոլոգիան ուսումնասիրում է նյարդային համակարգի այն վնասվածքները, որոնք արտահայտվում են շարժումների, զգայունության, զգայարանների ֆունկցիաների խաթարումներում։
Հոգեբուժությունը ուսումնասիրում է մարդու իմացական, ճանաչողական գործունեությունը՝ նրա զգացմունքների ու վարքի խաթարումներով։
Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որխանգարվել , խենթացել էհիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ  և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։
Զառանցանք -սա հիվանդության հիմքի վրաառաջացած մտահանգում է, որը չի համապատասխանում իրականությանը և քննադատման, փոփոխման չի ենթարկվում։
Առանձնացվում են զառանցանքի մի քանի ձևեր։
Վերաբերմունքի, հարաբերությունների զառանցանք (եթե կողքի մարդիկ զրուցում են և ծիծաղում, նրան թվում է, թե իր վրա են ծիծաղում)։
Հետապնդման զառանցանք (որ բոլորը իրեն հետապնդում են, “լրտեսում”, հետևում են իրեն)։
Թունավորման զառանցանք (ուզում են սպանել, թունավորել սնունդը)։
Ֆիզիկական ազդեցության զառանցանք (որ ինչ-որ մեքենաների, ռադիոընդունիչների ալիքների միջոցով ազդում են իր վրա )։
Իպոխոնդրիկական (մելամաղձային) զառանցանք (հիվանդին թվում է, փտում է իր ստամոքսը կամ աղիքներում ինչ-որ ոսկոր կա և այլն, այսինքն՝ մտացածին հիվանդություն է իրեն վերագրում)։
Մեծարման և հարստության զառանցանք (հիվանդն իրեն հայտնի զորավար է համարում, կամ հարուստ, որը վագոնով ոսկի ունի )։
Վնասի, կորուստի զառանցանք (հիվանդին թվում է, թե բոլորը ուզում են իրեն թալանել և թաքցնում է իր ունեցվածքը )։
Ինքնամեղադրման զառանցանք (հիվանդին թվում է, որ իր գոյությամբ և գործունեությամբ մեծ վնաս է հասնում ընտանիքին, պետությանը )։




Комментариев нет:

Отправить комментарий