суббота, 8 апреля 2017 г.

Առակ(փոխադրություն)

Իշխան Ցին առաջարկում է իշխան Լուին.
-
Արի իրար հարևաններ լինենք,իրար օգնենք։Եկեք դաշնակիցներ լինենք։ Իշխան Լուն պատասխանում է.
-
Մեզ ուժեղ դաշնակիցներ են հարկավոր։ Իշխան Լուն ուզում էր դառնալ,Չինաստանի հարավում գտնվող իշխան Տիյի դաշնակիցը։ Իշխան Ցին հարցնում է։
 -Քանի՞ օրվա ճամփա է այստեղից այդ երկիրը:
 -
Արագավազ ձիով, 20 օր:
Կրկին հարցրեց Իշխան Ցին.
 -Եթե դուք խեղդվեք մեր գետում, Տիյի երկրի նույնիսկ ամենալավ որսորդները չեն կարող ձեզ օգնել։Իսկ եթե ձեր ամրոցը այրվի,ինչով էք կրակը հանգցնելու։Ծովի ջրով, որը սարերի այն կողմն է, թե ձեր արհեստական լճակը։
-
Ճիշտ եք ասում,-համաձայնվեց Լուն։

Լաբորատոր աշխատանք











среда, 5 апреля 2017 г.

Առակ անլուծելի խնդիրների մասին

Ջորջ Դանցիգը ուսանող էր,ու շատ էր սիրում լուծել խնդիրներ։Եվ միշտ ուշ գիշերները նստում ու խնդիրներ էր լուծում։Մի անգամ էլ, երբ էլի ուշ գիշերով խնդիրներ էր լուծել, առավոտյան ուշ էր արթնացել։ Եվ այդ իսկ պատճառով  ուշացել էր դասից։Ջորջ Դանցիգը ուշացած մտավ լսարան,դասախոսի անունը Նեյմամն էր։Պրոֆեսոր Նեյմանը նրան ներս թողեց , նա արագ ներս մտավ ու տեղավորվեց։Դասախոսը նրանց տվեց երկու խնդիր։Նա մի քանի օր տանջվեց խնդիրների վրա ։Մի քանի օրից պրոֆեսոր Նեյմամնը վերցրեց խնդիրները,և ոչինչ չասաց։Ու մի քանի օր հետո ,պրոֆեսոր Նեյմանը թակեց Ջորջ Դանցինգի տան դուռը ։Ասաց, որ Ջորջը այնպես է լուծել այս խնդիրը,որ նույնիսկ հայտնի գիտնականներ ,օրինակ` Էինշտենը չէր կարողացել լուծել այս խնդիրը։Նաև ոչ միայն մեկն էր լուծել այլ երկուսն էլ։Ջորջը չէր էլ մտածում ,որ այդ երկու խնդրով կարող էր հայտնի դառնալ։Նա չէր էլ մտածում,որ այդ խնդիրները դժվար էր։

вторник, 4 апреля 2017 г.

Մեքսիկացին: Վիլյամ Սարոյան

Ինձ շատ դուր եկավ ստեղծագործությունը։Առաջին անգամ էի կարդում,Սարոյանի այսպիսի մտքերը։Իմ կարծիքով կարելի էր մի քիչ էլ շարունակել պատմվածքը։Իրականում հեղինակի ասելիքը մի քիչ հումորային էր։
Կարդա ՝գրակ ակումբում

суббота, 1 апреля 2017 г.

Սպիտակ ձին: Ակսել Բակունց

1.Համառոտ՝ 10-12 նախադասությամբ վերապատմեք պատմվածքը:
Սիմոնը ուներ մի ձի,որի անունը Ցոլակ էր։Գյուղում շատ կային ձիեր, բայց նա իր գեղեցկությամբ ու ճերմակությամբ տարբերվում էր: Պատերազմի ժամանակ հավաքեցին գյուղի բոլոր ձիերին, որպեսզի տանեն պատերազմ։Ընտանիքը դժվարությամբ բաժանվեց ձիուց,որովհետև նրանց ընտանիքի անդամն էր դառել։Եվ Ցոլակը իր տիրոջ և մյուս գյուղացիների հետ ճամփա ընկավ,դեպի սարեր։Հասան տեղ, որտեղ նստած էին մի քանի ժյուրիներ,և զինվորականեր, որոնք առողջ ձիերին վերցնում էին։Սիմոնը սկսեց ավելի լարվել: Իմացավ,որ միայն վնասվածքներով,հիվանդություններով ձիերին չեն վերցնում։Նա Ցոլակին վերցնելով արագ իջավ սարից,գնաց դեպի գետը։Քարը վերցրեց և սկսեց Ցոլակի կաշին մաշեցնել, հետո զգաց,որ Ցոլակը վատ էր զգում մտածեց, թե շատ է մաշեցնել։Գետի ջուրը արյան գույն ստացավ:Հետո արագ մի քիչ ուշացած հետ տեղ հասան։Բայց արդեն ուշ էր և նրա ձիուն վերցրին։Սիմոնը տխուր վերադարձավ տուն:

2.
Դուրս գրիր քո կարծիքով ամենագեղեցիկ նկարագրություններ:

1.
Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը, ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը։
Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։
2.Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.
3.Դարբասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը և փնտրում սուսամբարի տերև։ Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին։
3.Շողերը մոտ վազեց, երեկվա խոտի փշրանքից մի բուռ մոտեցրեց ձիուն։ Ցոլակի տաք ռունգներից մի ջերմ շունչ շոյեց աղջկա սառած ձեռքերը։
4.Հիմա կզրնգան գերանդիները, լորը կթռչի խոտերի միջից և լեռնային կաքավը կկարդա կանաչ սաղմոսը։ Դարբնի տղան հանկարծ նկատեց, որ Շուղունց Աքելը շտապելուց մթնում տրեխները թարս է հագել։ Եվ այդ բուռն զվարճություն պատճառեց մյուսներին։
Նրանց զվարթ ծիծաղը լռեց, երբ Գիլանց Մուքին, որ արդեն ալեհեր ծերունի էր, բարձրացրեց օղու առաջին թասը
Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։
Երբ ձիավորներին հասավ, Կոստանդ աղան սանձը ձգեց և հազիվ կարողացավ պահել ձիու գլուխը։ Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա։ Ձին կարմիր ռունգները փնչացնում էր, կանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում։