суббота, 1 апреля 2017 г.

Սպիտակ ձին: Ակսել Բակունց

1.Համառոտ՝ 10-12 նախադասությամբ վերապատմեք պատմվածքը:
Սիմոնը ուներ մի ձի,որի անունը Ցոլակ էր։Գյուղում շատ կային ձիեր, բայց նա իր գեղեցկությամբ ու ճերմակությամբ տարբերվում էր: Պատերազմի ժամանակ հավաքեցին գյուղի բոլոր ձիերին, որպեսզի տանեն պատերազմ։Ընտանիքը դժվարությամբ բաժանվեց ձիուց,որովհետև նրանց ընտանիքի անդամն էր դառել։Եվ Ցոլակը իր տիրոջ և մյուս գյուղացիների հետ ճամփա ընկավ,դեպի սարեր։Հասան տեղ, որտեղ նստած էին մի քանի ժյուրիներ,և զինվորականեր, որոնք առողջ ձիերին վերցնում էին։Սիմոնը սկսեց ավելի լարվել: Իմացավ,որ միայն վնասվածքներով,հիվանդություններով ձիերին չեն վերցնում։Նա Ցոլակին վերցնելով արագ իջավ սարից,գնաց դեպի գետը։Քարը վերցրեց և սկսեց Ցոլակի կաշին մաշեցնել, հետո զգաց,որ Ցոլակը վատ էր զգում մտածեց, թե շատ է մաշեցնել։Գետի ջուրը արյան գույն ստացավ:Հետո արագ մի քիչ ուշացած հետ տեղ հասան։Բայց արդեն ուշ էր և նրա ձիուն վերցրին։Սիմոնը տխուր վերադարձավ տուն:

2.
Դուրս գրիր քո կարծիքով ամենագեղեցիկ նկարագրություններ:

1.
Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը, ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը։
Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։
2.Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.
3.Դարբասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը և փնտրում սուսամբարի տերև։ Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին։
3.Շողերը մոտ վազեց, երեկվա խոտի փշրանքից մի բուռ մոտեցրեց ձիուն։ Ցոլակի տաք ռունգներից մի ջերմ շունչ շոյեց աղջկա սառած ձեռքերը։
4.Հիմա կզրնգան գերանդիները, լորը կթռչի խոտերի միջից և լեռնային կաքավը կկարդա կանաչ սաղմոսը։ Դարբնի տղան հանկարծ նկատեց, որ Շուղունց Աքելը շտապելուց մթնում տրեխները թարս է հագել։ Եվ այդ բուռն զվարճություն պատճառեց մյուսներին։
Նրանց զվարթ ծիծաղը լռեց, երբ Գիլանց Մուքին, որ արդեն ալեհեր ծերունի էր, բարձրացրեց օղու առաջին թասը
Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։
Երբ ձիավորներին հասավ, Կոստանդ աղան սանձը ձգեց և հազիվ կարողացավ պահել ձիու գլուխը։ Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա։ Ձին կարմիր ռունգները փնչացնում էր, կանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում։




Комментариев нет:

Отправить комментарий