вторник, 18 апреля 2017 г.

Խաչատուր Աբոյան

Կենսագրությունից հատված, որոնք ինձ հատկապես հետաքրքրեցին:
Վա
ղ տարիներ

Խաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։
Աբովյանը մինչև տասը տարեկանն ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1819 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Ա Ձորագեղցուն1819-1822 թվականներին հաճախել է Էջմիածնի վանական դպրոցը։ Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1824 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն։ Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ եղել է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ 1826 թվականի հուլիսին բռնկված ռուս-պարսկական պատերազմն Աբովյանին խանգարել է իրագործել Եվրոպայում կամ Ռուսաստանում ուսումը շարունակելու իղձը։ Երեք տարի Ներսիսյան դպրոցում հայտնի բանաստեղծ Հարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվին, վերադառնում է հայրենիք։ Նույն թվականին նա անցնում է Էջմիածին: Կես տարի (1827-1828 թվականների միջև) դասավանդել է Սանահինի վանական դպրոցում։
Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։

Զվարճալի և կարճ պատմությունք:
Անձեռ արհեստավորը

Քառասուն տարի կըլի, Անգլիա մեկ մարդ կար՝ անունը Քինգստոն, որ ձեռն չուներ ու ոտով էր իր բանն անում։ Շատը ձեռով չէին կարող էնպես պարզ գրիլ, ինչպես նա ոտով։ Չայի թասը ոտով էր բերանը տանում, չանգալ, դանակ, գդալ ոտով էր բռնում։ Կրակ էր վառում, երեսը վեր անում, ջորերը հաքնում, կովը կթում, ձին թամքում, լգամը բերանը տալիս, բոլորը ոտով էր անում։ Շատ մարգի ձեռն էլ էսքան հունար չունի։

Մոտ քառասուն տարի կլինի,Անգլիայում մի մարդ կար`անունը Քինգստոն։Որ ձեռ չուներ,ու ամեն ինչ ոտքով էր անում։Շատերը ձեռքով այդքան էլ պարզ չէին կարողանում գրել,քան նա ոտքով։Թեյի բաժակը ոտքով էր բերանը տանում,պատառաքաղը,դանակը,գդալը ոտքով էր բռնում։Կրակ էր վառում,երեսը բարձրացնում,շորերը հագնում,կովը կթում,ձին թամբում,սանձը բերանն էր դնում,ամեն ինչ ոտքով էր անում։Շատ մարդիկ այսքան հմուտ չեն։

«Վերք Հայաստանի» առաջաբանից ընտրեք հատված և վերածեք արևելահայերենի:
Էս միջոցումը աստված ինձ մեկ քանի երեխեք էլ հասցրեց, որ պետք է կարդացնեի: Սիրտս ուզում էր պատռի, որ էս էրեխեքանց ձեռքն էլ ինչ հայի գիրք տալիս էի, չէին հասկանում: Ռուսի, նեմեցի, ֆրանցուզի, լեզվումը ինչ բան որ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին էնպես բաները դիր գալիս: Ուզում էի, շատ անգամ, մազերս պոկեմ, որ էս օտար լեզուքը ավելի էին սիրում, քանց մերը: Բայց պատճառը շատ բնական էր. էն լեզվըներումը նրանք կարդում էին երևելի մարդկանց գործքերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում էին է՛ն բաները, որ մարդի սիրտ կարող է գրավել, չունքի սրտի բաներ էին, ո՞վ չի՛ սիրիլ:

Էս միջոցին Աստված ինձ մի քանի երեխա էլ հասցրեց,որ պետք է սովորեցնել: Սիրտս ուզում էր պատռվեր,որ այս երեխաների ձեռքն էլ ինչ հայերեն գիրք տալիս ես,չեն հասկանում: Ռուսերեն,գերմաներեն,ֆրանսերեն լեզվով ինչ որ կարդում էին,նրանց անմեղ խոգուն էլ էր այդպիսի բաները դուր գալիս:Ուզում էի,շատ անգամ մազերս պոկել,որ այս օտար լեզուները ավելի շատ էին սիրում քան մերը: Բայց պատճառը շատ բնական էր. այն լեզուներում նրանք կարդում էին երևելի մարդկանց գործերը,նրանց արածնրն ու ասածները,նրանք կարդում էին այն բաները,որ մարդու սիրտը կարող է գրավել, որոնք սրտի բաներ էին, ո՞վ չի՛ սիրի:



Комментариев нет:

Отправить комментарий