воскресенье, 9 апреля 2017 г.

Իմաստասեր մարդկանց կողմից...

Կյանքն այն է, ինչ կատարվում է ներկա պահին: Մարդիկ անընդհատ սպասում են անհավանական իրադարձությունների, որոնք պետք է կատարվեն ապագայում, և մոռանում են, որ կյանքն ընթանում է հենց այդ պահին:

Սովորե´ք ապրել ներկա պահով:

Ես մինչ այս խոսքերը կարդալը մտածում էի, որ ամեն բան ունի իր իսկական ժամանակը։Բայց արդեն այդ խոսքերին մի քիչ ուրիշ ձև եմ վերաբերվում, որովհետև մինչ այդ մտածում ես ,երբ կգա այդ ժամանակը,դու կյանքիցդ կորցնում ես այն ժամանակը, որում կարող էիր ոչ թե սպասել այլ գործել։

Վախը պատրանք է: Շատ բաներ, որոնցից մենք վախենում ենք, երբեք էլ տեղի չեն ունենում, իսկ եթե տեղի են ունենում, այնքան էլ սարսափելի չեն լինում, որքան մեզ թվում էր:

Իմ կարծիքով մարդիկ վախենում են նրանից, ինչ չեն փորձել։
Կյանքում ամենակարևոր արժեքը հարազատ մարդիկ են: Գնահատե´ք նրանց:

Գնահատեք այն,ինչ  ունեք։
Ուրախությունը շատ հաճախ թերագնահատվում է: Մարդիկ հաճախ մոռանում են ժպտալ, կյանքը շատ կարճ է, պետք է ուղղակի վայելել այն:

Կյանքը շատ կարճ է,ուղղակի ժպտա։
Սխալները դրական երևույթ են: Հաճախ մարդիկ խուսափում են սխալվելուց՝ մոռանալով այն մասին, որ հենց սխալներն են տանում դեպի հաղթանակ: Պետք է պատրաստ լինել և՛ սխալվելուն, և՛ սեփական սխալների վրա սովորելուն:

Իմ կարծիքով, մարդիկ սխալվում են այն ժամանակ ,երբ չեն փորձում սխալվել։
Ընկերությունը ուշադրություն է պահանջում: Անհրաժեշտ է պահպանել ընկերությունը՝ ինչպես դեկորատիվ բույսը, և դա կփոխհատուցվի:

Եթե ուզում ես ,ինչ-որ մեկի հետ ընկերանալ,ուղղակի ուշադրություն դարձրու նրա վրա։

Զայրույթի մասին մոռանալ է պետք: Զայրույթից ստացած գոհունակությունն անցնում է վայրկյանների ընթացքում, իսկ հետևանքները կարող են երկարատև լինել:

Երբեմն էմոցիաները խանգարում են, հետևանքների համար:




Комментариев нет:

Отправить комментарий