четверг, 27 апреля 2017 г.

Հայ-վրացական շրջայց

Այսօր (27.04.2017) մի մեծ խումբ մեզ արդեն հարազատ դարձած վրաց ընկերների հետ գնացինք Երևանյան լիճ և <<Մերիդիան>> ոսկերչական էքսպո կենտրոն:Սկզբում գնացինք Երևանյան լիճ վրացիներին ծանոթացրինք ամեն մի քար ու թփի հետ,միասին հաղթահարեցինք ամեն մի բարձրունք։Վրացիները զարմացած էին, թե մեր սարերով,թե աղբով ,որը ողողում էր լճի որոշ մասը ։Հետո գնացինք <<Մերիդիան>> ոսկերչական էքսպո կենտրոն այնտեղ շատ հետաքրքիր էր ։ Սկզբում ծանոթացանք տարածքի հետ,իմացանք տարածքի թե վատ կողմերը, թե լավ կողմերը։Դե հիմնականում ավելի շատ վատ կողմերն էին ,դրա համար էլ լուսաբանեցինք,առաջարկներ արեցինք ։Իսկ հետո երբ արդեն մտանք կենտրոն հասկացանք, որ այն ինչ դրսում էինք տեսել նույնը չէի ասի ներսի մասին։Ներսոմ շատ մեծ էր տարածքը ։Մտնելով մեծ սենյակներ,անցնելով մեծ դռներով հասանք իմ ամենա սպասված պահին։Մենք տեսանք,թե ինչպես են պատրաստում ոսկյա զարդերը։Այս ամենը ավելի լավ պատկերացնելու համար ներքևում տես ֆոտոշարքը։



































































Լուսանկարները ՝Միլենա Մարկոսյանի

Комментариев нет:

Отправить комментарий