воскресенье, 13 мая 2018 г.

Լուսին(Անհատական-հետազոտական աշխատանք)


Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ էԼուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթներըԼուսնի մակերևույթը փոխվում է +1200 C-ից (ցերեկըմինչև -1630 C (գիշերը): Նորալուսինների միջև ընկած ժամանակը (լուսնային ամսի տևողությունը) 29,53 օր էԼուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրիցծավալով՝ 49 անգամՆրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի
0,0123 
մասինայսինքնԵրկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդերորոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափԼուսինը կազմված է քարապարներիցև Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերըորովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմովԴա պայմանավորված է Լուսնի`   իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օրԱյս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսինև ընդհակառակը:

Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջևապա մենք այն առհասարակ չենք տեսնումսկսվում է նորալուսինըՆորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր էՆորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակըտեղի է ունենում Արեգակի խավարումԻսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրաապա տեղի է ունենում Լուսնի խավարում:Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններովորոնց մեծ մասն առաջացել էերբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր:Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր էքան Երկրի վրաԼուսինը կանոնավորապես ուսումնասիրել են տիեզերական ինքնաշխատ սարքերով:
Շատ գիտնականներ միտված են հավատալու լուսնի առաջացման այն թեորիայինըստ որի ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախումորի չափերը եղել են մոտավոր Մարսի չափերին հավասարԲախման արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորներիորոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջԱվելի ուշ այդ օղակը «խտացել » էորից էլ առաջացել է լուսինը:
Երբ Լուսինը գտնվում է Երկրից մաքսիմալ հեռավորության վրաեղանակը և տեղումները Երկրի վրա դառնում են ավելի կանխատեսելիիսկ երբ լուսինը մոտենում է Երկրին տեղի է ունենում հակառակը:Լուսինը և Երկիրը ունեն աննախանձելի պատմություննրանք երկար ժամանակ գտնվել են «ռմբակոծության» տակդա եղել է 3-ից 4 միլիարդ տարի առաջերբ երկիրը և Լուսինը գտնվել են երկնաքարերի հոսքի մեջ:Լուսինը ավելի շուտ ձվաձև էքան գնդաձև:Լուսնի առաջացման ժամանակ մոտ 4.5 միլիարդ տարի առաջերբ այն Երկրից հեռու էր 22 530 կիլոմետրովայն 3 անգամ ավելի մեծ էր քան հիմա:
Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնան միլիոնավոր տարիներև դա զարմանալի չէքանզի այնտեղ չկան քամիներև այնտեղ չկա խոնավություն:Լուսնի վրա չկա մթնոլորտայդ պատճառով այնտեղ մթնշաղ չի լինումցերեկը և գիշերը իրար են հաջորդում ակնթարթորեն:Լուսնի խավարում լինում է տարին երկու անգամբայց այդ երևույթը երկրի կոնկրետ տեղում կարող է դիտվել մոտ հարյուր տարի պարբերությամբ:
Հայերեն Լուսին բառն առաջացել է լույս բառիցանվանումը թերևս ստացել է գիշերը լուսավորելու պատճառով։ Լատիներեն Luna բառը նույնպես թարգմանաբար նշանակում է լուսավոր:
Նիլ Ալդեն Արմսթրոնգ ամերիկացի տիեզերագնաց է։ Նա ծնվել է 1930թօգոստոսի 5-ին ԱՄՆ-ում ։ Երկար տարիներ աշխատել է ՆԱՍԱ տիեզերական և գիտահետազոտական կայանում։ Արմսթրոնգն առաջին մարդն էրով ոտք դրեց Լուսնի վրա՝ 1969 թ-ի հուլիսի 21-ին։

Երկաթ(Անհատական-հետազոտական աշխատանք)

Երկաթ, քիմիական նշանը՝ FeՊարբերական համակարգի ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26։ Այն սպիտակ-արծաթափայլ մետաղ է։ Ատոմի էլեկտրոնային բանաձևն է 1s22s22p63s23p63d64s2։ Բացի Էներգիական չորրորդ մակարդակի 2 էլեկտրոնից, քիմիական կապերի առաջացմանը կարող են մասնակցել նաև երրորդ մակարդակի d-էլեկտրոնները։ Երկաթին բնորոշ են գերազանցապես +2 և +3 օքսիդացման աստիճանները։ Սակայն կան շատ քիչ թվով խիստ անկայուն միացություններ, որոնցում դրսևորվում է +6 օքսիդացման աստիճան։ Բնության մեջ տարածվածությամբ 4,65% է: ՝ Թթվածնից(O), սիլիցիումից (Si) և ալյումինից (Al) հետո զբաղեցնում է չորրորդ տեղը։ Ազատ վիճակում երբեմն հանդիպում է միայն որոշ երկաթաքարերի տեսքով։ Գտնվում է հիմնականում օքսիդային հանքաքարերում, որոնցից կարևորներն են գորշ երկաթաքարը (լիմոնիտ)(Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (հեմատիտ)(Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ) (Fe3O4), սիդերիտը (FeCO3), պիրիտ (հրաքար)՝ FeS2 և այլն։ Մարդու օրգանիզմում կա ~ 3գ երկաթ տարր գերազանցապես հեմոգլոբինի բաղադրության մեջ։
Երկաթը արծաթափայլ, սպիտակ, պինդ մետաղ է, խտությունը 7,87 գ/սմ3 է, հալման ջերմաստիճանը՝ 1539 °C։ Շնորհիվ ատոմում առկա չզույգված շատ էլեկտրոնների՝ երկաթն ունի պարամագնիսական հատկություն. ձգվում է մագնիսի կողմից։ Այդ մետաղին բնորոշ են արագ մագնիսանալու և ապամագնիսանալու հատկությունները, ինչը հնարավորություն է տալիս երկաթը լայնորեն օգտագործելու էլեկտրատեխնիկայում և էլեկտրոնային սարքերում։ Չափազանց մաքուր երկաթը բավականին կայուն է օդի թթվածնի նկատմամբ, սակայն սովորական մետաղը (խառնուկներ պարունակող) օդում աստիճանաբար ենթարկվում է կերամշակման, մանավանդ խոնավության առկայությամբ.2Fe(OH)2
Երկաթի տաքացված լարը թթվածնի մեջ մտցնելիս բուռն այրվում է՝ արձակելով շիկացած շիթեր և վերածվելով, այսպես կոչված, «խառը» օքսիդի՝ Fe3O4.
Ջրածնի հետ երկաթը չի փոխազդում։ Հալոգենների հետ օքսիդանում է մինչև +3 օքսիդացման աստիճան։
2FeCl3
Դիտարժան է նաև երկաթի ռեակցիան ծծմբի հետ։ Այդ նյութերի փոշիների խառնուրդը փորձանոթում տաքացնելիս սկսվում է բուռն ջերմանջատիչ ռեակցիա, որի հետևանքով գոյանում է երկաթի սուլֆիդ.FeS
Երկաթը փոխազդում է թթուների հետ:
Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքներն ընդգրկված են սև մետաղաձուլության մեջ: Կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումը երկաթից սկիզբ դրեց երկաթի դարին, որը հաջորդեց բրոնզի դարին: Երկաթի համաշխարհային ընդհանուր երկրաբանական պաշարները կազմում են մոտ 400 մլրդ տԵրկաթի հանքեր կան նաև Հայաստանում: Ժամանակակից տեխնիկայում երկաթը կիրառվում է գլխավորապես զանազան նյութերի՝ ազոտի, թթվածնի, ջրածնի, ծծմբի, ֆոսֆորի, ավելի հաճախ՝ ածխածնի հետ համաձուլվածքներ կազմած: Դրանց նույնիսկ չափազանց փոքր քանակները խիստ փոխում են երկաթի հատկությունները:Այժմ գիտնականներն ստանում են երկաթի այնպիսի տեսակներ, որոնք չեն ժանգոտում, չեն վախենում կրակից ու թթուներից, ինչպես նաև վերադասավորում են իրենց ատոմներն այնպես, որ տասնապատիկ անգամ ամուր դառնան:



пятница, 11 мая 2018 г.

Երգ երգոց(փոխադրություն)


Քահանա Մարինիոնը՝ մի նիհար, բարձրահասակ հավատարիմ էր իր կոչմանը:Նա հավատարիմ էր Աստծոն,այն մարդկանցից չեր, թե ասում էին, որ անքննելի են Աստծո գործերը:Իսկ նա վերլուծում էր բնության բոլոր երևույթները և գտնում, այդ երևույթների պատճառը:Իր կարծիքով Աստծավ ամեն բան իր իսկ տեղում էր ստեղծել:Արշալույսը՝բարի օր մաղթելու,արևը բերք հասունացնելու,անձրևը՝ հողը ջրելու,իսկ գիշերը քնելու համար:Քահանայի կարծիքով Աստված էլ չեր ուզում ստեղծել կնոջը,ու նա ամեն բան սիրում էր բացի կանանցից:Քահանան աշխատում էր հեռու մնալ կանանցից,որքան հնարավոր էր:
Նա ուներ մի քրոջ աղջիկ ում անունը՝Ժաննա էր:Հենց քահանան սկսում էր խրատել Ժաննային նա սկսում էր թռվռալ,նայել պատերին,ծաղիկներ հավաքել և այլն:Իսկ քահանա Մարինիոնը աշխատում էր չխոսել նրա հետ,որպեսզի չարժանանա այդ ամենին:
Մի օր քահանայի տնտեսուհին ասաց, որ ժաննան ընկեր ունի:Քահանան շատ ծանր տարավ այդ լուրը և ասաց.՝
-Ճիշտ չե սուտ ես խոսում:
Իսկ տնտեսուհին ասաց.՝
-Աստված վկա,ճիշտ եմ ասում,նրանք հանդիպում են գետափին ժամը 10–ից մինչև կեսգիշեր:
Այժմ քահանա իրեն զգում էր շատ վատ այդ լուրը լսելուց հետո:Եվ ձեռնափայտը վերցրեց ու գնաց գետափ:Գետափի մոտ անչափ գեղեցիկ տեսարան էր, գետի վրա կախվել էր մի նոսր մշուշ,ամեն բան շատ գեղեցիկ էր,սպասվածից էլ գեղեցիկ:Ու քահանան մտածեց.`<<Ում համար է ստեղծված այս ամենը>>:Հեռվից երևաց երկու ստվեր,ու այդ պահին նա ստացավ իրեն հուզող հարցի պատասխանը:Ու այդ ժամանակ քահանան որոշեց հետ գնալ որպեսզի չխանգարի նրանց:Սիրո տեսարաններից մեկը երգ երգոցն էր:

суббота, 5 мая 2018 г.

Ուսումնական նախագիծ «Հայ ժամանակակից գրողներ»

                                                                                    Հավերժական շարժիչը
Ստեղծագործությունը շատ հավանեցի:Հավանեցի տղային,որովհետև նա երբեք չէր հանձնվում :Ու անգամ,երբ տեսավ հոր երկրորդ կնոջը ու քրոջը լաց լինելիս, մոր գերեզմանի մոտ,նա այդ ժամանակ էլ չհանձնվեց ու կարողացավ ավելի սթափ մտածել ու էմոցիաների չտրվեց:Նաև հավանեցի պապի կերպարը :Նա որպես մեծ և կյանքի փորձ ունեցող մարդ կարող էր ավելի շատ օգնել ընտանիքին,բայց միգուցե նա էլ էր ճիշտ:Որովհետև դա տղայի և թոռների անձնական կյանքն էր :Ստեղծագործության վերջում պապը փորձում է ամբողջ մեղքը վերցնել իր վրա և պնդում է,որ այդ ամենի պատճառը դուռն էր,որ դեպի դուրս էր բացվում:
Մոր մահից հետո տղան և քույրը չեն հաշտվում այն մտքի հետ,որ հայրը նորից ամուսնանան :Նրանք հեռանում են տնից և ընդամենը մեկ անգամ պապն է այցելում նրանց :Տարիներ հետո միայն հոր կնոջ զանգով նրանք հետ են վերադառնում տուն:Տղային թվում էր,որ այսքան տարիները չեն էլ եղել:Իմանալով որ հայրը պարանը վերցրել և դուրս է եկել տնից ,նրանք փորձում են գտնել հորը:Բայց այդ ընթացքում նա շատ սրտացավ է վերաբերվում փոքր եղբոր հետ:Հոր կինը հեռանում է տանելով իր եղբորը,իսկ տղան մտածում էր, որ այդ կինը ոչ մի կապ չունի իրենց հետ:Ուղղակի նա տարավ իր հետ իր փոքր եղբորը:
Կարդա՝այստեղ













Կույրինը կույրին
Հրաչյա Սարիբեկյանի ստեղծագործություններից երկրորդ էր, որ կարդում էի:Իմ կարծիքով ստեղծագործության ասելիքը այն է,որ կույր լինելը դեռ ամեն ինչ չի նշանակում:Ստեղծագործության մեջ Մարիամ տատի օրինակով էր,որ նա կույր էր, բայց կարողանում էր նայել արևին,իսկ այդ կույր ծերունին՝ չէր կարողանում:Իմ կարծիքով լավ է լինել կույր աչքերով,բայց ոչ կույր հոգով:
Եթե ես լինեի տղայի փոխարեն ես այդպես չէի վարվի կույր ծերունու հետ:Ինչքան էլ,որ ունեցավ նոր կոշիկների գումարը ու կրկին օգնեց Մարիամ տատին:Ամեն օրվա մանրադրամները տատին տալով,կարծես յուրօրինակ արդարացումն էր հետագա արարքների:
Մեծ փիլիսոփայություն կա այն դրվագի մեջ,երբ նկարագրվում է գերեզմանաքարի վրայի պատկերը:

Կույրը կանգնած էր սեփական շիրմաքարին հանդիման, կուրությունից չէր տեսնում իր շիրմաքարը, բայց շիրմաքարից Սահակը հետմահու հայացքով տեսնում էր, որ, իր կույր գոյությունը քարշ տալով, Սահակը եկել հասել է իր դուռն ու կանգնած է շեմին. շիրմաքարի նկարը, որի մեջ Սահակը կույր չէր, աղոտ ու տխուր մի հույսի տեղ էր թողնում. մահից հետո, հնարավոր է, Սահակը վերագտներ իր տեսողությունը:

Մտածելու տեղիք է տալիս այն փաստը,որ ծերունին այդ պատկերում կույր չէ:Միգուցե նախապես նկարը պատկերելով քարին,կույրը իր չտեսնող աչքերով ուզում էր տեսնել իր պատկերը:Ինձ դուր եկավ այն փաստը,որ արևի լույսը երբեք չտեսած հերոսներին, հեղինակը պատկերում էր շատ լուսավոր ու պայծառ կերպարներով:
Կարդա՝այստեղ
Նախագծին ծանոթացիր՝այստեղ




пятница, 4 мая 2018 г.

Թագավորի նոր հագուստը(փոխադրություն)

Շատ ու շատ տարիներ առաջ կար մի թագավոր:Նա շատ էր սիրում գեղեցիկ շորեր հագնել:Զորահանդեսի էր դուրս գալիս,թատրոն էր գնում կամ զբոսայգի, միայն ցույց էր տալիս իր նոր շորերը:Բոլորը հիանում էին իր շորերով:
Օրերից մի օր քաղաք եկան երկու խաբեբաներ ովքեր ասացին,որ  ջուլհակ են:Նրանք հավատացնում էին թագավորին,որ այնպիսի շոր կկարեն իր համար,որ ամբողջ աշխարհում միայն ինքը կունենա:Շորը կլինի այնպիսին,որ անգամ հիմարները չեն տեսնի այն:Խաբեբաները համոզեցին թագավորին,իսկ նա նախապես շատ փող տվեց:Խաբեբաները երկու դազգահ վերցրին, ու անընդհատ թանկ թելեր ու կտորներ էին պահանջում:
Մի օր թագավորը նախարարին ուղարկեց, որպեսզի տեսնի,թե ինչ են արել ջուլհակները:Նախարարը գնաց ու տեսավ,որ ջուլհակները նստած են երկու դատարկ դազգահների դիմաց:Նախարարը մտածեց.<<Ողորմած Աստված,միթ՞ե ես այդքան հիմար եմ,ես արժանի չեմ այս պաշտոնին,բայց չի կարելի խոստովանել,որ չեմ տեսնում >>
-Օ՜, ինչ գեղեցիկ կտոր է,ինչ գեղեցիկ նախշեր են:Թագավորը իրոք շատ կհավանի:
Ու խաբեբաները նորից փող ու ոսկի ուզեցին:Այնքան գովացին,որ թագավորն էլ ուզեց շտապ տեսնել այդ հագուստը:
-Դե նայեք, հիասքանչ կտոր է –ասացին խաբեբաները:
Ու թագավորը մտածեց.<<Ին՞չ սարսափելի բան է ,ես չեմ տեսնում կտորը, միթե ես արժան չեմ իմ գահին>>
Ու բարձրաձայն ասաց.
-Ի՜նչ գեղեցիկ կտոր է:
Իսկ շքախումբը զարմացած նայում էր դատարկ դազգահներին:Երկու խաբեբաները սկսեցին հագցնել թագավորին անտեսանելի հագուստը,թագավորը ձեռքերը վեր էր բարձրացնում իբրև,թե հագնում է:
-Ահա վարտիքը,ահա կարճ վերնազգեստը,մարդուն այնպես կթվա,որ շոր չկա հագին թեթև ու հարմար է,-թագավորին համոզում էին խաբեբաները:
Իսկ թագավորը շուռումուռ էր գալիս հայելու մոտ ու հիանում էր իր անտեսանելի հագուստով:
-Իրոք որ գեղեցիկ է,-ասաց թագավորը:
Եվ դուրս եկան տոնախմբության:Բոլորը ասում էին, որ շատ գեղեցիկ է:Բոլորը չէին տեսնում հագուստը,բայց ասում էին, որ շատ գեղեցիկ է:
Ու հենց այդ պահին մի երեխա ասաց.
-Բայց ախր նա մերկ է:
Եվ բոլորը սկսեցին գոռալ, որ իրոք նա մերկ է:Իսկ թագավորը ցնցվեց այդ երեխայի ասածից,բայց շարունակեց իրականում մերկ քայլել ,իսկ
սենեկապետները ձևացնում էին, թե բռնել էին քղանցքը: