суббота, 26 октября 2013 г.

Ողջույն, ես Միլենան եմ

Ողջույն, ես Միլենա Մարկոսյանն եմ: Տասը տարեկան եմ: Ծնվել եմ 2003 թվականի հունիսի 23-ին: Հիմա սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Դպրոց-պարտեզի 5.1 դասարանում:
Դասերը շատ հետաքրքիր են անցնում: Միշտ ինչ-որ թեմաներ ենք քննարկում, գրում ենք, կարդում…
Շատ եմ սիրում նկարել: Անցած տարի նկարչության էի գնում, իսկ հիմա ոչ:
Երաժշտություն էլ եմ շատ սիրում… Շատ եմ լսում Ռուբեն Հախվերդյանի մանկական երգերը: Մեկ-մեկ էլ երգում եմ:

Սիրածս մուլտֆիլմը “Գտնված երազն” է: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, դա եմ նայում:
Կենդանիներ էլ եմ շատ սիրում: Տանը թութակներ եմ պահում: Միշտ կերակրում եմ նրանց ու ջուր տալի խմելու համար:
Բլոգ որոշեցի բացել, որովհետև քույրիկս էլ բլոգ ուներ: Միշտ նայում էի, թե ինչ է գրում էնտեղ ու ուզեցի իմ սեփական բլոգն էլ ունենալ: Այստեղ կտեղադրեմ իմ տնային հանձնարարությունները, հետաքրքիր տեղեկություններ, երաժշտություն ու… ամեն ինչ:
Մտածում եմ՝ արդեն ճանաչեցիք ինձ:  Առայժմ այսքանը… կհանդիպենք…

Комментариев нет:

Отправить комментарий