суббота, 26 октября 2013 г.

Թութակներիս մասին

Ես երկու թութակ ունեմ: Նրանք շատ գեղեցիկ են,երկուսն էլ դեղին են Մեկի պոչի վրա կանաչ փետուրներ ունի, իսկ մյուսը վզի վրա սև փետուրներ: Նրանց անուններն են Կեշա, իսկ մյուսի համար անուն դեռ չեմ մտածել: Առավոտյան ինձանից շուտ են արթնանում ու բարձր ձայներ են հանում, որ եսէլ արթնանամ, չուշանամ դասից:
Երբ գազօջախի վրա ինչ-որ բան է եռում, նրանք տարօրինակ ձայներ են հանում, կարծես ազդանշան լինի: Ամբողջ օրը կտցահարում են իրար, մեկ-մեկ էլ իմ մատները: 
Ես եմ նրանց կերակրում: Ամեն առավոտ ու երեկո լցնում եմ կերը իրենց ամանի մեջ, ու քանի որ սոված են լինում միշտ ուտում են:
Շատ եմ սիրում իմ թութակներին:

Комментариев нет:

Отправить комментарий