пятница, 13 декабря 2013 г.

Թանգարանում

Վերջերս դասարանով մի թանգարան էինք այցելել: Այնտեղ մենք տեսանք մի մեծ փղի կմախք, որը այդ ժամանակ 5 տարեկան էր եղել, բայց նա այնքան մեծ ու բարձրահասակ էր, որ գրավել էր ամբողջ սրահը: Այդ փղի ժանիքները մշակված չէին :
 Այնտեղ
շատ քարեր կային: Դրանցից մեկը սովորական քարի նման էր, բայց պարզվեց՝ ոսկի է

Նաև կային խեցիներ, որոնց մեջ հավանաբար մարգարիտ էլ կար: Տեսանք նաև  Ռուսաստանի վրա ընկած երկնաքարը, որը կշռում էր 35 կգ:
 Մի նկար  էլ կար, որը հենց փիղն էր նկարել:Շատ հետաքրքիր ֆիլմ էլ դիտեցինք այդ փղի մասին: Նա իր անունը գրեց իր նկարած նկարի վրա, ֆուտբոլ էլ էր կարողանում խաղալ: Շատ հետաքրքիր օր անցկացրեցինք, տպավոևված վեևադարձանք տուն:

Комментариев нет:

Отправить комментарий