четверг, 13 февраля 2014 г.

Քառյակներ (վերլուծություն)


***
Անց կացա՜ն
Օրերս թըռան ա՜նց կացա՜ն
Ախ ու վախով , դարդերուվ
Սիրտըս կերա՜ն ,  ա՜նց կացա՜ն :

Ես այս քառյակից հասկացա, որ իր կյանքը լավ չի անցել , և ինքը ափսոսում է դրա համար:


***
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

Հեղինակն ուզում է ասել , որ կյանքում ամեն ինչ կրկնվում է :

***Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Հեղինակը խորհուրդ է տալիս , որ մարդիկ կյանքում ագահ չլինեն ու  խաղաղ ապրեն:

***

Մի հավք զարկի ես մի օր.
Թռա՜վ, գնաց վիրավոր:
Թռչում է միշտ իմ մտքում
Թևը արնոտ ու մոլոր:

Հեղինակը ուզում է ասել , որ չի կարելի անել այնպիսի բաներ որի համար հետո պետք է զղջաք:




Комментариев нет:

Отправить комментарий