воскресенье, 2 марта 2014 г.

Հարցազրույց մայրիկիս հետ

-Ընկեր Մարինեն հանձնարանրել է հարցազրույց վերցնել քեզնից քո դպրոցական տարիների մասին:Մի քանի հարցի կպատասխանե՞ս :
- Այո, սիրով կպատասխանեմ :
-Քանի՞ տարեկանում ես դպրոց գնացել:
- Դպրոց գնացի,երբ յոթ տարեկան էի: Սովորեցի տասը տարի  ու գերազանց առաջադիմությամբ  ավատեցի դպրոցը:
-Իսկ ո՞ր առարկաներն էիր ամենաշատը սիրում :
- Ամենաշատը սիրում էի գրականությունը, պատմությունը, անգլերենը:
-Իսկ ուսուցիչները  լա՞վն  էին :
- Ճիշտն ասած՝ կային և լավ ուսուցիչներ բայց կարծում եմ ՝ ձեր ուսուցիչներից լավը չէին:

- Իսկ դու մի՞շտ էիր դասերին պատրաստ գնում դպրոց, թե՞ մեկ-մեկ անպատրաստ էիր գնում:
- Լինում էին դեպքեր, երբ տանը չէի լինում, կամ ինչ-որ առիթ էր լինում տանը (հատկապես երբ իմ ծննդյան օրն էր)անպատրաստ էի գնում դպրոց:
Իսկ գրականությունը ասացի, որ շատ եմ սիրում: Ուսուցչուհու հանձնարարածները վաղուց կարդացած էի լինում ու սովորելու կարիք չէր լինում:
-Իսկ դպրոցում մրցույթներ լինո՞ւմ էին:
-Գրական, մաթեմատիկական մրցույթներից, օլիմպիադաներից բացի
(որտեղ համարյա միշտ հաղթում էինք) մի անգամ կազմակերպվեց խմորեղեններ թխելու մրցույթ: Պահանջը ընդամենը լավ խմորեղեն թխելն էր: Ես յոթերորդ դասարանում էի սովորում ու, պարզ է, դեռ ինչ-որ բան թխել չգիտեի, բայց քանի որ ուզում էի, որ մեր թիմը հաղթեր, մորաքրոջս խնդրեցի տորթ թխել: Ճիշտ էի որոշել: Չնայած նրան, որ բոլորը հասկացան, որ հնարավոր չէր, որ դա ես թխած լինեի, հաղթեցինք:
-Իսկ ի՞նչ կասես իմ դպրոցի մասին:
-Իմ ու քո դպրոցների մեջ շատ մեծ է տարբերությունը, բայց ես քո դպրոցը ավելի շատ եմ հավանում: Կուզեի ես էլ քո դպրոցում սովորել: Իսկ քեզ միայն մնում է լավ սովորել ու օգտագործել դպրոցի տված բոլոր հնարավորությունները:
Հարցազրույցը վարեց Միլենա Մարկոսյանը

Комментариев нет:

Отправить комментарий