четверг, 13 марта 2014 г.

Բայկալ լճի մասին




Դարեր  շարունակ մոնղոլական ցեղերը, որ ապրել են հեռավոր Սիբիրի հարավում,խոր ակնածանք են տածել այս լճի նկատմամբ։ Թեև աշխարհում ավելի մեծ մակերես ունեցող լճեր կան, սակայն խորությամբ և հատկապես ջրի ծավալով ոչ մի քաղցրահամ լիճ չի կարող համեմատվել Բայկալի հետ։ Լճի անվանումներից մեկը, որը պահպանվելէ մինչև հիմա, «Բայկալն» է, և ոմանց կարծիքով՝ այն նշանակում է «հարուստ լիճ» կամ «ծով»։ Քանի որ լիճն այդքան «մեծ է և փոփոխական», նավարկելու դուրս եկող բնակիչները երբեմն ասում են, որ «գնում են ծով»։ 
Տիեզերքից Բայկալ լիճը նման է կիսաբաց կապույտ աչքի։ Նրա երկարությունը 636 կիլոմետր է, իսկ առավելագույն լայնությունը՝ 80 կիլոմետր։ Այստեղ կուտակված է  աշխարհի քաղցրահամ ջրերի մեկ հինգերորդ մասը, որը ավելի շատ է, քան հյուսիսային Ամերիկա յի հինգ Մեծ լճերի ջրերը՝միասին:  Բայկալ լճի առավելագույն խորությունը անցնում է 1 600 մետրից։ Եթե հնարավոր լիներ լիճը լիովին դատարկել,այն նորից լցնելու համար անհրաժեշտ կլիներ, որ աշխարհի բոլոր գետերը մեկ տարիանընդմեջ լցվեին այնտեղ։Բայկալ լճի ջուրը օդի պես թափանցիկ է և այնքան մաքուր, որ հնարավոր է մինչև50 մետր խորության վրա ամեն ինչ պարզորոշ տեսնել։ Ուստի զարմանալի չէ, որոմանք վախենում են նավարկել լճի վրայով։ Լճում բնակվող խեցգետնակերպերի միտեսակ, որը կոչվում է էպիշուրա, զտում է ջուրը՝ մաքրելով այն ջրիմուռներից ևբակտերիաներից։

Комментариев нет:

Отправить комментарий