среда, 18 ноября 2015 г.

Ամենածանր բեռը


Երբեմն զօրական ոմն, գտանիլով ընդ կնոջ իւրում ի բարձր ծովու` ի ժամանակի մեծի ալէկոծութեան, տեսանէր, որ նաւավարքն թափէին ամենայն կարողութեամբ զամենայն ինչ եւ իցէ կարասիս, թարց երեսպաշտութեան իմիք, որք պատահէին ի ձեռս իւրեանց: Մանաւանդ աղաղակէին ամենքն.
— Ընկեսցո՛ւք նախապէս զծանրագոյն բեռինս, առ ի փրկել զկեանս եւ զերծանիլ ի ծովէն, զի մի՛ ընդ իրացն հանգամայն ընկղմեսցուք:
Իբրև լուաւ զայս զօրականն, իսկոյն կալաւ զկին իւր եւ ընկեց ի ծովն, ասելով.
— Ոչ ինչ է ծանրագոյն եւ անտանելի բեռն ինչ ինձ ի մէջ աշխարհիս, քան զկինն իմ:

Մի ժամանակա մի մարդ զինվոր,գտնվելով իր կնոջ հետ բարձր ծովում ՝ մեծ ալեկոծության ժամանակ,տեսնում էր,որ նավից թափվում էին ամբողջ կարողությունը, ամեն ինչ և կահ-կարասին,առանց որևէ երեսպաշտության, որոնք իրենց ձեռքն էին ընկնում:Մանավանդ աղաղակում էին գցեք:
-Գցե՛ք նախապես ծանր բեռները,կյանքը փրկելու և ծովից ազատվելու համար, իրերի բերումով չենք ընկղմվելու:
Երբ լսվեց այս զորականի ձայնը,իսկույն բռնեց իր կնոջը և գցեց ծովը, ասելով.
-Ինձ համար չկա ավելի ծանր ու անտանելի ինչ-որ բեռ այս աշխարհի մեջ ,քան իմ կինն է:

Комментариев нет:

Отправить комментарий