суббота, 10 декабря 2016 г.

Երկու օրվա նկարագիր


Ուրբաթ
Առավոտյան արթնանալով հագնվելով…գնացի դպրոց:Տնից դուրս գալով մտա մեր հնամաշ վերելակը:Վերելակում ոչ մի անծանոթ բան չտեսա:Նույն վերելակն էր,որը գործում էր 23-տարուց ավելի,նույն հնամաշ հատակով վերելակն էր,որի վրա կար շենքի բոլոր բնակիչների ոտնատեղերը,նույն վերելակն էր շուրջս ճնշող հայտարարություններով:Դուրս գալով վերլակից դուրս եկա նաև շենքից: Տաք տնից դուրս գալով հասկացա,որ դրսում ցուրտ է:Մի քիչ քայլելով տեսա մի խումբ մարդկանց,այդքան էլ չեմ կարող ասել,որ տեսա որովհետև նրանք շատ տաք էին հագնված ու տեսա միայն նրանց աչքերը:Տերևների կույտերը շրջանցելով հասա դպրոց:Դպրոցում կաին մի քանի սովորողներ,մեկ տնտեսուհի,երկու պահակ:Լռության մեջ լսվեց մի ձայն մի քիչ մոտենալով հասկացա որ պահակները նայում էին <<Մեր բակը>>ֆիլմը:Չհետաքրքրեց,որովհետև շատ էի տեսել այդ ֆիլմը:Մի քիչ աղմուկը շատացավ ու եկան բոլորը:Ընդհանուր պարապմունքից հետո ամբողջ օրը փորձեր արեցինք մեդիաուրբաթին պատրաստվելու համար:Փորձերից հետո ընկեր Անին ու մի քանի սովորողներ սկսեցինք զարդարել մարմարյա սրահը:Գունավոր ու ազգալին խաղալիքները կախեցինք մարմարյա սրահում:Սկսեց մեդիաուրբաթը բոլորը պատրաստ սպասում էին իրենց համարներին ,իսկ հանդիսատեսը սպասում էր,որ դիտեր:Բոլորը իրենց տեղում են…վերջ սպսեցինք:Սկսեցինք երգեցինք ու պարեցինք:Հիմա եկավ պարելու հերթը:Ամբողջ մարմինս դողում էր,երևի պատասխանատվությունից էր ,գիտեինք ինչ է <<իշխանաց պար>> պարելը:Չեմ էլ հիշում ոնց պարեցինք: Պարելու հիշողությունները միայն տեսագրության տեսքով էր :Հետ տղաները պարեցին <<Յարխուշտա>>մենք էլ հետ չմնալով պարեցինք <<մըշու խըռ>>:<<Յարխուշտա >>պարելու զգացողությունները ընդհանրապես չեմ էլ պատկերացնում,բայց <<մըշու խըռ>> շա՜տ լավ էր:Մեդիուրբաթից հետո մի քիչ էլ մնացինք, պարեցինք:Հետո վերհիշեցինք մի քանի ժամվա ուրախությունը ու նայեցինք վիդիոներից մեկը:Ու հասկացա որ լավ էինք պարել:Եկա տուն նույն հնամաշ վերելակով,մի քիչ հանգստանալուց հետ արդեն մոռացել էի համակարգչի մասին:Մտա սոցիալական կայք (facebook) տեսա մեր նկարները, բոլորի ուրախությունը մեդիաուրբաթից հետո,բոլորի <<ապրեք>>-ները պարից հետո:Երեկոյան շատ շուտ քնեցի նույն մտորումներով:

Շաբաթ 


Առավոտյան արթնացա,մտա նորից հնամաշ վերելակը նորից գնացի նույն ճանապարհով:Գնացի մեդի կենտրոն<<Սեբաստացի մոլ>>-ի տոնածառը զարդարելու համար:Մտնելով տեսա գունավոր իրեր բարձեր,կավե բաժակներ,կուժեր,վզնոցներ…:Զարդարեցինք տոնածառը ոչ այդքան գունավոր, բայց լույսերով շատ գեղեցիկ ու գունավոր:


Շաբաթվա ավարտը շատ հետաքրքիր էր:)





<<Իշխանաց պար>>-ի տեսանյութը տես այստեղ
Մեդիաուրբաթ-համերգ. պատրաստություններ տես այստեղՄեդիաուրբաթի լուսանկարները՝Ազատուհի Հարությունյան







Комментариев нет:

Отправить комментарий