среда, 21 декабря 2016 г.

Արդյունաբերական հեղաշրջում

Արդյունաբերական հեղաշրջումը դա անցումն է ձեռքի աշխատանքից դեպի մեքենայականի։Հեղաշրջումը բեկում է առաջացնում հասարակական հարաբերությունների մեջ։ Ձևավորվեցին երկու հիմնական դասակարգեր։ Արդյունաբերական հեղաշրջումը հիմք հանդիսացավ կապիտալիզմի ձևավորմանը։ Չնայած խորացան կապիտալիզմի հակասությունները։ Կազմավորվեց համաշխարհային շուկան, գաղութների հարստությունները նպաստեցին արտադրության զարգացմանը։ Արդյունաբերական հեղաշրջումը սկսվեց Անգլիայում բամբակեղենի արդյունաբերության մեջ։ Ստեղծվեցին մեխանիկական ճախարակներ, գործվածքային հաստոցներ։Զարգացավ մետաղագործությունը։
Ռուսաստանում արդյունաբերական հեղաշրջումը սկսվեց 19-րդ դարի 30-ական թվականներին։ Հայաստանում մեքենայական արտադրությունը զարգացավ 19-րդ դարի վերջերին։ Մեծ էր Ռուսաստանի ազդեցությունը հատկապես գինու-կոնյակի արտադրության մեջ։ 1896թ կառուցվեց Սյունիքի պղնձաձուլական գործարանը, որը աշխատում էր Ֆրանսիական սիստեմով:

Комментариев нет:

Отправить комментарий