суббота, 7 апреля 2018 г.

Այցելություն երկրաբանական թանգարան


 Ապրիլի 7-ին մենք մի խումբ  9-րդ դասարանցիներով գնացինք երկրաբանական թանգարան: Առաջին անգամ չէր, որ այնտեղ էի, բայց այս անգամ ավելի շատ բան հասկացա ու ավելի շատ նոր բաներ սովորեցի: Ինձ հատկապես դուր եկան հանքաքարերի հատվածը ու կենդանիների կմախքները: Թանգարանը շատ հետաքրքիր է,ու ամեն տարիքի մարդու համար հասանելի. կարելի է գտնել թե գիտական նյութ, թե փոքրերի համար՝ պարզապես ծանոթանալու: Դժվար է թանգարանի բոլոր 11000 նմուշները ճանաչել մեկ այցով, ուստի ես ևս մեկ, նույնիսկ մի քանի անգամ կուզենայի այցելել այնտեղ

Նաև առաջարկ ստացանք՝ թանգարանում գործող «Բնագետ» էկոակումբին, ընկեր Էմանուելն էլ ասաց, որ կարող ենք մեր դասերից մի քանիսն էլ հենց երկրաբանական թանգարանում կազմակերպել: Այդպես թե՛ դասը կենդանի կլինի, թե՛ թանգարանը: 




Комментариев нет:

Отправить комментарий