понедельник, 16 декабря 2013 г.

Իմ սիրտը նման է …


Իմ սիրտը նման է քաղաքի: Ինչպես մարդիկ են ուրախ այդպես էլ իմ սիրտն է:
Ուրեմն՝ իմ քաղաքը ուրախ քաղաք է: Իմ սիրտ
ը առանց մարդկանց դատարկ է : Այնտեղ ամեն մարդ իր տեղը ունի: Չնայած,այն շատ մեծ չէ, ընդամենը մի բռունցքի չափ:Երբ քաղաքում ինչ-որ փոփոխություն է լինում, սրտում էլ է փոփոխություն լինում :
Իմ փոքրիկ քաղաքում մեծ ու փոքր փողոցներ կան դրանց շուրջը շատ ծառեր ու ծաղիկներ:
 Իմ սիրտը նման է քաղաքի փողոց,ծաղիկ, ծառ, և այլն:
Երևի շատ ուրախ քաղաք է:


пятница, 13 декабря 2013 г.

Թանգարանում

Վերջերս դասարանով մի թանգարան էինք այցելել: Այնտեղ մենք տեսանք մի մեծ փղի կմախք, որը այդ ժամանակ 5 տարեկան էր եղել, բայց նա այնքան մեծ ու բարձրահասակ էր, որ գրավել էր ամբողջ սրահը: Այդ փղի ժանիքները մշակված չէին :
 Այնտեղ
շատ քարեր կային: Դրանցից մեկը սովորական քարի նման էր, բայց պարզվեց՝ ոսկի է

среда, 4 декабря 2013 г.

«Հացը»

     1. Վերնագրված է «Հացը»: «Հացը» ասելով հեղինակը նկատի է ունեցել ապրուստի միջոցը: Այսինքն՝ եթե խոզերը չլինեին հագուստ և ուտելիք հնարավոր չէր լինի ձերք բերել: Պետք է աշխատել խոզերին գտնել,խնամել,որ դրանով հնարավոր լինի ապրել:


       2. Հացը ճանապարհ է բացում :
Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:
Աշխատանքը փոխ հաց է, ոնց անես ընենցել կուտես:
Ձախ ձեռով հաց ուտելը, ջանին չի կպնի:



понедельник, 2 декабря 2013 г.

Հրանտ Մաթևոսյան «Հացը» ( 3 մաս )

Ընթերցելուց հետո պատասխանում եմ հարցերին

1. Տղան մեղավոր էր, որովհետև չի կարելի մարդուն  այդքան արհամարել: Մտածել միայն  քո մասին, քո գործերի կամ քո դասերի մասին : Չէ որ ավելի կարևոր բաներ էլ կան, որոնք  առաջնահերթ անել է պետք :

2.  Մյուս կողմից էլ տղան ճիշտ էր: Նա  մտածում էր, որ տանը յուրաքանչյուրը իր գործը ունի :
Մտածում էր որ ինքը դեռ փոքր է,  և  տան գործերը իրեն չեն վերաբերվում: Իր գործը միայն դասերը լավ սովորելն է : Հնարավոր է, որ   նա լավ սովորի, ու  լավ մասնագիտություն ունենա:

понедельник, 25 ноября 2013 г.

Ընթերցելուց հետո

1.Ես ինձ նմանեցնում եմ այն հատվածը, երբ ինչ-որ բան գիտեմ, բայց չեմ ասում: Օրինակ` երբ 4 տարեկան էի և ուզում էի բաժակը վերցնել ու չկարողացա, հետո փորձեցի  ինչ-որ կերպ վերցնել ու էլի չստացվեց:  Մի քանի ժամ հետո ես գնացի խոհանոց ու մտածեցի, որ կարելի է բարձր բանի վրա կանգնել ու վերցնել բաժաը: Կանգնեցի աթոռին, վերցրեցի բաժակը ու այնքան ուրախացա, որ բաժակը ձեռքիցս ընկավ ու կոտրվեց:
Հետո, երբ մեծերն իմացան ու հարցրին, թե ով է կոտրել այդ բաժակը, ես չասացի, որ ես եմ արել: Իհարկե, ավելի ուշ ասացի, երբ գիտեի, որ արդեն չեն բարկանա:

воскресенье, 10 ноября 2013 г.

Ես Սեբաստացի եմ...

Ես հպարտ եմ, որ Սեբաստացի եմ, որովհետև մեր դպրոցը շատ է տարբերվում մյուս դպրոցներից: Համակարգիչներ, նոթբուք-նեթբուք, պրոեկտոր ունենք, բայց չունենք դպրոցական համազգեստ: Լավ է:
Դպրոց ենք գալիս սիրով ու չենք զգում, թե ժամանակը ինչպես է անցնում:
Ամենաշատը սիրում եմ առավոտյան ընդհանուր պարապմունքները: Դրանք օգնում են, որ ավելի ուրախ ու աշխույժ գնանք դասարան: Արդեն գիտեք, որ ընդհանուր պարապմունքներին երգում ենք ու պարում:
Մեդիաուրբաթներն էլ եմ սիրում: Գրեթե միշտ գալիս եմ ու նայում, թե ընկերներս ինչ համարներ են պատրաստել: Կամ մեր դասարանի հետ միասին երգեր ենք երգում, կամ պարում ենք Մեդիաուրբաթին:
Մի խոսքով, ամեն ինչ հետաքրքիր է, տարբերվող: