воскресенье, 9 апреля 2017 г.

Իմաստասեր մարդկանց կողմից...

Կյանքն այն է, ինչ կատարվում է ներկա պահին: Մարդիկ անընդհատ սպասում են անհավանական իրադարձությունների, որոնք պետք է կատարվեն ապագայում, և մոռանում են, որ կյանքն ընթանում է հենց այդ պահին:

Սովորե´ք ապրել ներկա պահով:

Ես մինչ այս խոսքերը կարդալը մտածում էի, որ ամեն բան ունի իր իսկական ժամանակը։Բայց արդեն այդ խոսքերին մի քիչ ուրիշ ձև եմ վերաբերվում, որովհետև մինչ այդ մտածում ես ,երբ կգա այդ ժամանակը,դու կյանքիցդ կորցնում ես այն ժամանակը, որում կարող էիր ոչ թե սպասել այլ գործել։

Վախը պատրանք է: Շատ բաներ, որոնցից մենք վախենում ենք, երբեք էլ տեղի չեն ունենում, իսկ եթե տեղի են ունենում, այնքան էլ սարսափելի չեն լինում, որքան մեզ թվում էր:

Իմ կարծիքով մարդիկ վախենում են նրանից, ինչ չեն փորձել։
Կյանքում ամենակարևոր արժեքը հարազատ մարդիկ են: Գնահատե´ք նրանց:

Գնահատեք այն,ինչ  ունեք։
Ուրախությունը շատ հաճախ թերագնահատվում է: Մարդիկ հաճախ մոռանում են ժպտալ, կյանքը շատ կարճ է, պետք է ուղղակի վայելել այն:

Կյանքը շատ կարճ է,ուղղակի ժպտա։
Սխալները դրական երևույթ են: Հաճախ մարդիկ խուսափում են սխալվելուց՝ մոռանալով այն մասին, որ հենց սխալներն են տանում դեպի հաղթանակ: Պետք է պատրաստ լինել և՛ սխալվելուն, և՛ սեփական սխալների վրա սովորելուն:

Իմ կարծիքով, մարդիկ սխալվում են այն ժամանակ ,երբ չեն փորձում սխալվել։
Ընկերությունը ուշադրություն է պահանջում: Անհրաժեշտ է պահպանել ընկերությունը՝ ինչպես դեկորատիվ բույսը, և դա կփոխհատուցվի:

Եթե ուզում ես ,ինչ-որ մեկի հետ ընկերանալ,ուղղակի ուշադրություն դարձրու նրա վրա։

Զայրույթի մասին մոռանալ է պետք: Զայրույթից ստացած գոհունակությունն անցնում է վայրկյանների ընթացքում, իսկ հետևանքները կարող են երկարատև լինել:

Երբեմն էմոցիաները խանգարում են, հետևանքների համար:




суббота, 8 апреля 2017 г.

Ֆոտոսինտեզը` օդի մաքրման բնական եղանակ

Ֆոտոսինթեզը Երկրի վրա ոչ միայն օրգանական միացությունների, այլև ազատ թթվածնի հիմնական մատակարարն է։Ֆոտոսինթեզն ունի համամոլորակային նշանակություն, քանի որ արեգակնային էներգիան վերափոխվում է քիմիական կապի էներգիայի, առաջանում են օրգանական միացություններ: Ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում է մոլեկուլային թթվածին, որն անհրաժեշտ է բոլոր  օրգանիզմների համար։ Կարևոր է նաև ածխաթթու գազի կլանումը ֆոտոսինթեզի գործընթացում, որի արդյունքում նվազում է նրա քանակը մթնոլորտում, և ածխածինը անօրգանական նյութից անցնում է օրգանական նյութի բաղադրության մեջ, ինչը կաևոր դեր ունի ածխածնի շրջապտույտում։Չնայած վիթխարի մասշտաբներին՝ ֆոտոսինթեզը դանդաղ և քիչ արդյունավետ գործընթաց է.կանաչ տերևը ֆոտոսինթեզի համար օգտագործում է իր վրա ընկած արեգակնային էներգիայի ընդամենը 1 %-ը։ Ֆոտոսինթեզի արդյունավետությունը կարելի է բարձրացնել՝ մեծացնելով ածխածնի  օքսիդի պարունակությունը մթնոլորտում, բարելավելով լուսավորվածությունը, ջրամատակարարումը և այլն։ Անհրաժեշտ է նաև հիշել, որ բուսական բջիջները, ինչպես և այլ բջիջները, մշտապես շնչում են, այսինքն կլանում են թթվածին և անջատում ածխածնի  օքսիդ։ Ցերեկը, շնչառության հետ միասին, բուսական բջիջները լուսային էներգիան փոխարկում են քիմիական էներգիայի և օրգանական նյութեր են սինթեզում։ Այդ ընթացքում, որպես ռեակցիայի կողմնակի նյութ, անջատվում է մոլեկուլային թթվածին։ Ֆոտոսինթեզի ընթացքում բուսական բջջի կողմից արտադրված թթվածնի քանակը 20-30 անգամ ավելին է, այդ նույն ընթացքում շնչառության համար կլանվող թթվածնի քանակից։

Խոսքեր,որոնք ստիպում են մտածել


Պատրաստված է Canva ծրարգրով

Հերոսը և հերոսականությունը

Իմ հերոսը կարող է լինել,ամեն մի մարդ ով օգնել է ինձ,իմ ընտանիքին և Հայրենիքիս։Այսօրվա դրությամբ ինձ համար հերոսը զինվորն է, ով պաշտպանում է ինձ,ընտանիքիս ու հայրենիքս։Իմ կարծիքով այսօր Հայաստանում ,ամեն հայի համար առաջինը զինվորն է իրենց հերոսներ։Մարդիկ կան, ովքեր իրենց համարում են հերոս, նրանց` ով իրենց օգնել են ոչ թե սահմանը պաշտպանելով այլ բաների համար։Իմ հերոսը նաև իմ ընտանիքն է։ Հերոս չեն նրանք ովքեր ծեծում են իրենց ժողովրդին։Հերոս չեն նրանք,ովքեր միայն փախչում  են դժվար փորձություններից։Ինձ համար նաև հերոս են ֆիդայինները,հայդուկները...։Որովհետև եթե նրանք չլինեյին մենք այսօր չէինք ունենա բանակ,երկիր: Ամեն հայ կարող է ինձ համար հերոս լինել, բայց միայն նրանք ,ովքեր ունեն սեփական խելք և <<ստրուկներ>>չեն:Կուզեմ, որ ամեն մարդ ունենա իր հերոսը։