среда, 15 января 2014 г.

Առակներ

Վարդան Այգեգցի
Այրի կինը և  խորթ որդին
Լինում է մի այրի կին, որը ունենում է մի  խորթ որդի:Այրի կինը ունենում  է մի կով ,իսկ որդին՝ մի էշ:Մի օր որդին գողանում է կովի կերը և տալիս իր էշին:Կինը տեսնելով որ կովի կերը չկա, աստծուն խնդրեց, որ էշը սատկի:Բայց կովը սատկեց : Կինը ասաց,  լաց լինելով:
-Ո՛վ աստված,մի՛թե չկարեցար էշը կովից տարբերել:


Մխիթար Գորշ
Ջայլամը և ծիտը
Մի ծիտ տեսնում է որ ջայլամը մեծ-մեծ ձվեր է  ածում ու  ուզում է, որ գաղտնիքը իմանա:Ջայլամին հարցնում է :
Ջայլամը  ասում է :
- Ես կրակ եմ ուտում դրա համար էլ ես մեծ-մեծ ձվեր եմ ածում:
Չմտածելով որ դա հասակի խնդիրն է ,ծիտը կրակ կերավ ու սատկեց:

Комментариев нет:

Отправить комментарий