понедельник, 13 января 2014 г.

Դիջիպատում



Բարև, ես Միլենա Մարկոսյանն եմ: Սովորում եմ  «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում` Դպրոց-պարտեզում, 5-րդ  դասարանում: Մեր դպրոցը  այս տարի շատ ձեռբերումներ ունեցավ… Դե, ոնց որ մյուս տարիներին: Օրինակ՝ ձևափոխվեցին  մեր դասարանների ապակիները, վերանորոգեցին մարզադհալիճը և այլն: Հասկացա, շատ հարմար է նեթբուք- նոթբուքերով աշխատելը:
Ճամփորդություններ էլ են եղել: Օրինակ՝ մենք ընկեր Ազնիվի հետ գնացել էինք  բնության թանգարան:
Ընկեր Ազնիվի ու հինգերորդցիների հետ պատրաստել ենք աշխարհագրական բառարան
, որի պատրաստելու ընթացքը շատ հետաքրքիր էր, շատ բան սովորեցինք:
Ներկայացնեմ նաև մայրենիի այս կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները, որոնք տեղադրել եմ բլոգիս «Մայրենի» էջում:
Մաթեմատիկան էլ սկսեցինք gmail-ով աշխատել, հանձնարարություններն էնտեղ են:
Իսկ անգլերենից կատարել ենք շատ վարժություններ, վերջերս նաև Անգլայի սովորությունների մասին թարգմանություն եմ արել:  
Պատրաստել եմ նաև տեսանյութեր, որոնք կարող եք գտնել իմ բլոգում:
Ոնց որ թե այսքանը: Կհանդիպենք:

Комментариев нет:

Отправить комментарий