среда, 22 января 2014 г.

Թումանյանը իր հոր ու մոր մասին

Հոր մասին

Իմ հայրը, Տեր Թադևոսը,  գյուղի քահանան էր: «Ամենալավ և ամենամեծ բանը, որը ես ունեցել եմ կյանքումս, եղել է իմ հայրը: Նա ազնիվ մարդ էր ազնվական՝ բովանդակ մտքով : Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվաճաբան, սակայն միշտ  ուներ մի խոր լրջություն: Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող»,- պատմում է Թումանյանը իր հոր մասին:

Մոր մասին

«Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր: Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար: Մայրս՝ Սոնան, որ նույն գյուղից էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիք էին ասում՝ «գիժ պախրի կով» : Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլ բնավորությունանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին: Այդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը»,- պատմում էր Թումանյանը իր մոր մասին:

Комментариев нет:

Отправить комментарий