среда, 15 марта 2017 г.

Առաջադրանք 52

Կետադրիր Եղ. Չարենցի ,,Երկիր Նաիրի,, վիպակի հետևյալ հատվածը.

Նաիրյան այդ հնամյա քաղաքն, ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր.քաղաքներին փոքր էր, ոչ բազմամարդ , խարխուլ ու փոշոտ, ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են գավառական, հետամնաց քաղաքն։Երբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը, աստված ինքը գիտե, բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ. գուցե՝ խալդեր,լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ,որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չի մնացել։ Նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե, միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին որքան քո քիթը, ընթերցող… էյֆելյան աշտարակին։Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը,նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն:Մի հանգամանք,որ քսաներորդ դարից է գալիս , և  որպես այդպիսին ,նոր է և միանգամայն ուշագրավ։ Քաղաքի ցածլիկ տներիու խանութների միօրինակ ծովու` թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն արևելյան գյուղում:Եվ իզուր չէ ,որ նաիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը` դա բոլորին հայտնի բոլորից հարգված այսպես անվանված` Գեներալ Ալոշն է:Ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում։

Комментариев нет:

Отправить комментарий