четверг, 16 марта 2017 г.

Առաջադրանք 52 (Լամա Գետրուլ Ռինպոչե)

1.Իրականում պատճառը միշտ մեր ներսում է: Մենք սովորաբար մտածում ենք. «Ես այդքան էլ լավը չեմ: Ես արժանի չեմ մյուսներին»: Բայց մենք չենք կարող լիարժեք հարաբերվել մյուսների հետ` վատ մտածելով մեր մասին:Եթե դու քեզ թերագնահատում ես դու երբեք չես կարող ինչ-որ մեկի հետ լիարժեք շփվես։
2.Նյութական աշխարհի` հողի, ծառի, կենդանիների հետ փոխազդեցության արդյունքում է միայն հնարավոր մեզ հետ, մեր ներաշխարհի հետ կապը չկորցնել: Փորձեք սիրով լցվել ծառի, ջրի նկատմամբ: Ասեք` Ծառ, ես քեզ սիրում եմ:Այսինքն մեկ մեկ ուշադրություն դարձրեք ձեր շրջապատող հողը, ծառը,կենդանիներին,որպեսզի դուք ձեզ ավելի լավ ճանաչեք։
3.Երբ զգում եք  այս նախասկիզբ ճշմարիտ ուրախությունը, երբ ձեզ այս աշխարհի մի մասնիկն եք զգում, երբ բարեգթությունից ուղղակի ճաք եք տալիս, միայն այդ դեպքում  կարող եք հարաբերվել մարդկանց հետ, այդ դեպքում միայն մարդուն տալու բան կունենաք:Այսինքն երբ դուք ձեզ այս աշխարհի մի մասն եք զգում,ապա այդ դեպքում կարող եք շփվել մարդկանց հետ։
4.Երբ երկու բաց և երջանիկ մարդիկ հարաբերվում են, իսկույն երկուսի համար էլ բացվում է զարգանալու հնարավորություն: Այդ դեպքում է, որ երկուսն էլ աճում են իրենց հարաբերություններում, երբեք իրարից չեն հոգնում և բախումներ չեն ունենում:Երբ դու հանդիպում ես քո նման մարդու,դուք հաջողությունների կհսսնեք։

Комментариев нет:

Отправить комментарий