пятница, 3 марта 2017 г.

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը. Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ

Ինչպիսի՞ ավարտ ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմը:
1918թ. oգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:

Որ՞ կայսրությունների փլուզման  պատճառ դարձավ Աշխարհամարտը:
Ռուսաստանում տեղի ունեցավ հեղաշրջում փլուզվեց և Ռուսական կայսրությունը,Օսմանյան կայսրությունը։

Ինչ է՞ իրենից ներկայացնում Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ ասվածը:
Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի հիմքում ընկած էին Վերսալի հաշտության պայմանագիրը: Նպատակն էր ամրապնդել աշխարհի ետպատերազմյան վերաբաժանումը։Պայմանագրերի համակարգը հաստատել է հաղթող պետություններին առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Նպատակն էր ամրապնդել աշխարհի ետպատերազմյան վերաբաժանումը։

Комментариев нет:

Отправить комментарий