воскресенье, 4 марта 2018 г.

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Հայ առաքելական եկեղեցի էր պատմական՝ Կարս քաղաքում։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի,իսկ այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։Ներկայումս գործում է որպես մզկիթ։1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։ Եկեղեցու բազային գմբեթին խաչը փոխարինելով կիսալուսնով և նախագահի բարձրախոսի տեղադրմամբ այն արտաքնապես վերածվում էր մզկիթի: Պահպանվում էին պատերին փորագրված զարդախաչերը ու գմբեթի տասներկու առաքեալների պատկերները, սակայն ոչ մի տեղ չի երևում հայերեն գրեր, որոնք բնորոշ են Բագրատունիների դարաշրջանի հայկական տաճարներին: Ամենայն հավանականությամբ դրանք ոչնչացվել են թուրքերի կողմից:

Комментариев нет:

Отправить комментарий