воскресенье, 4 марта 2018 г.

Արեգակի խավարում

Նորալուսնի ժամանակ, երբ ԱրեգակըԼուսինը և Երկիրը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից դիտելիս Արեգակն ամբողջությամբ կամ մասամբ չի երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն է։ Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 - 3 առավելագույնը՝ 8 րոպե, իսկ մասնակին՝ 2 - 3 ժ։ Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, իսկ Երկիրը` իր ուղեծրի արևամերձ մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը (օղակաձև խավարում)։Մեծագույն արեգակի խավարումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում  2017 թվականի օգոստոսի 21-ին, երկուշաբթի օրը բացառիկ աստղագիտական իրադարձություն էր Արեգակի լրիվ խավարումը, որը եղել է ամբողջ Միացյալ Նահանգներում, Արեւմտյան ափից մինչև Արեւելյան ափ։ Տևել է մի քանի վայրկյանից մինչև 2 րոպե 44 վայրկյան։ Ըստ Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանի տվյալների սա Արեգակի խավարման ամենաերկար տևողությունն է։

Комментариев нет:

Отправить комментарий